«Երջանիկ լինելու համար ինձ պետք է հասկացող կողակից». Սյուզաննա Մելքոնյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:
-Ո՞ր ժամին եք արթնանում ու ինչպե՞ս եք սկսում օրը:
-Միջին վիճակագրականով արթնանում եմ առավոտյան 9-9.30-ին, իսկ եթե շատ հոգնած ու սպառված եմ լինում՝ 10-10.30-ին: Օրը սկսում եմ լոգանքով և մեկ բաժակ շատ համեղ սուրճով:
-Ի՞նչ կփոխեիք Ձեր արտաքինի մեջ:
-Մի քիչ ավելի շատ կնիհարեի, չնայած նիհարում եմ, և շատ կուզեի աչքերիս գույնը կանաչ լիներ:
-Ինչպիսի տղամարդիկ են Ձեզ դուր գալիս։
-Ինձ դուր են գալիս ծանրակշիռ, կրթված և համեստ տղամարդիկ:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Շատ բաների մասին եմ երազում, այս պահին շատ մեծ մենահամերգի մասին եմ երազում:
-Ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնիությունը:
-Հայտնիությունը շատ բան փոխեց իմ կյանքում, բայց ամենակարևորը՝ ես մարդկանց միջոցով հասկացա, որ այսքան տարիների իմ աշխատանքը զուր չէ:
-Ամենամեծ սուտը, որ լսել եք Ձեր մասին:
-Որ ես գնել եմ շատ մեծ առանձնատուն Հայաստանից դուրս:
- Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:
-Դիմացինի «նագլի» լինելը:
-Ֆոբիաներ, վախեր ունե՞ք:
-Շատ-շատ վախենում եմ մթությունից ու բարձրությունից, բայց հետաքրքիր է, որ շատ սիրում եմ օդանավ:
-Ավելի շատ նեղանո՞ւմ եք, թե՞ նեղացնում:
-Վերջին շրջանում ավելի շատ սրտնեղում ու նեղանում եմ:
-Ի՞նչ է պետք Ձեզ երջանիկ լինելու համար:
-Ինձ հասկացող ընկեր, կողակից (հակառակ սեռի):
-Եթե երգչուհի չդառնայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Դատավոր:
-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը:
-Ամբողջ Երևանը, բայց երևի ամենաշատը սիրում եմ Թումոյի այգին: