Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և որևէ պաշտոնի չենք հավակնում. Վալոդյա Գրիգորյան
БЛОГՎալոդյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի՛ ընկերներ, Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, ինչպես գիտեք, ելնելով համայնքում առաջացած ճգնաժամից, որի պատճառով տուժում են միայն համայնքի բնակիչները, մենք՝ խմբակցության ավագանիներս, որոշում ենք կայացրել պարբերաբար մասնակցել համայնքային նիստերին, բարձրաձայնելու և լուծումներ տալու գրեթե մեկ տարում առաջացած և չլուծված խնդիրներին:
Այս ամենից հետո համայնքում, և ոչ միայն, շրջանառվում են լուրեր, որ մեր խմբակցությունն ինչ-ինչ պատճառներով իշխող ուժի հետ գնացել է պայմանավորվածության և եկել համաձայնության համատեղ կառավարել համայնքը, զբաղեցնել պաշտոններ՝ առաջին տեղակալ, բաժնի պետեր և այլն:
Ելնելով վերոգրյալից ստիպված ենք հերքել այդ լուրերը և ասել, որ մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին և որևէ պաշտոնի չենք հավակնում, որևէ պաշտոն չենք զբաղեցնելու և որևէ պայմանավորվածություն ու գործարք չի կարող լինել:
Ցանկանում ենք վերստին նշել, որ մեզ համար առաջնային է համայնքային շահն ու մեր՝ երեք տարի առաջ ձեր հետ միասին ձևավորված անշեղ սկզբունքներն ու նպատակները:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Украина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском крае
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



