Արտասահմանյան ընկերությունները զանգվածաբար հեռանում են Ադրբեջանից
МЕЖДУНАРОДНОЕՄիայն վերջին շաբաթվա ընթացքւմ Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցրել են արտասահմանյան երեք ընկերություններ` ֆրանսիական Technip Maritime Overseas LTD-ն, իտալական Maccaferri Azerbaijan-ը եւ Anel TelekomՖnikasyon-ի ադրբեջանական բաժանմունքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը հայտնում է, որ անցյալ տարի Ադրբեջանը բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ են լքել:
«2015 թվականի դեկտեմբերին փակվել է ֆրանսիական Geoservices S.A ընկերության ադրբեջանական բաժանմունքը: Բաքվի իր ներկայացուցչությունը փակել է նաեւ բրիտանական Amec Process&Energy Limited ընկերությունը: Երկու ընկերություններն էլ աշխատում էին երկրաբանական հետախուզության ոլորտում: Austrian Airlines ընկերությունը հայտարարել է Ադրբեջան թռիչքները դադարեցնելու : Ընկերությունում դա բացատրել են Բաքու թռիչքների ոչ շահավետ լինելու փաստով: Բաքվում իր բաժանմունքը փակելու մասին հայտարարել է նաեւ գերմանական DEA Deutsche Erdoel AG ընկերությունը: Որպես պատճառ ընկերությունում նշել են Ադրբեջանում առկա բյուրոկրատական արգելքներն ու կոռուպցիան», -գրում է թերթը:
Բաքվում իր բաժանմունքը փակել է նաեւ իտալական Todini շինարարական ընկերությունը: Թերթի տվյալներով` ընկերությունում աշխատում էին Ադրբեջանի մոտ 600 քաղաքացիներ, որոնցից 480-ը՝ Սալյանի շրջանի բնակիչներ:
Todini ընկերության ներկայացուցիչը ադրբեջանական շուկայից հեռանալու պատճառը բացատրել է պատվիրատուի` Azəryolservis պետական ճանապարհաշինարարական ընկերության հետ ծագած խնդիրները: Նշվում է, որ պատվիրատուն ընկերությանը ստիպել է կատարել աշխատանքեր, որոնք պայմանագրում նշված չեն եղել:



