Eurostar-ի ուղեւորներն ութ ժամ գնացքում արգելափակված են մնացել անսարքության պատճառով
ОБЩЕСТВОEurostar արագընթաց գնացքի շուրջ 700 ուղեւորներ Պա դը Կալեի դեպարտամենտում գիշերվա ընթացքում ութ ժամ գնացքում արգելափակված են մնացել լոկոմոտիվի բռնկման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել Է France-Presse գործակալությունը, գնացքի Էլեկտրամատակարարման համակարգում անսարքությունը հանգեցրել Է բռնկման: Դրա պատճառով անջատվել Է սնուցումը, եւ մի քանի հարյուր ուղեւորներ արգելափակված են մնացել գնացքում: Միջադեպի ընթացքում ոչ ոք չի տուժել:
Ժատահարի վայր են ժամանել հրշեջները, որոնց հաջողվել Է մարել կրակը: Դրանից հետո ժամանել են երկու դիզելային ջերմաքարշեր, որոնք Էլ շարժակազմը քարշակելով հասցրել են Առաս քաղաքի կայարան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



