Արդյո՞ք հնարավոր է առանձնատուն ջեռուցել արևային մարտկոցներով
ЭКОНОМИКАԱրեգակի էներգիան կարող է օգտագործվել էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու համար: Առաջին առաջադրանքի համար օգտագործվում են ֆոտոգալվանային մոդուլներ (արևային մարտկոցներ), իսկ ջերմություն առաջացնելու համար արևային կոլեկտորներ, որոնք ունեն բավականին բարձր արդյունավետության գործակից՝ ավելի քան 80 %: Այս մասին ասել է «MPEI» ազգային հետազոտական համալսարանի հիդրոէներգիայի և վերականգնվող էներգիայի աղբյուրների ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Վասկովը, գրում է vfokuse.mail.ru-ն։
Մասնավոր հատվածում ջերմային էներգիան ծախսվում է տաք ջրամատակարարման (ամբողջ տարին) և ջեռուցման (միայն ջեռուցման սեզոնին) կարիքների համար։ Ցավոք, ձմռանն արեգակնային ճառագայթման քանակն ամենացածրն է, և արևային կոլեկտորներից ու վահանակներից ստացվող էներգիան չի բավարարում ջեռուցման համար։ «Որպես կանոն, կախված տարածքի բնակլիմայական պայմաններից, հնարավոր է ապահովել ջեռուցման կարիքների 15-20 %-ից ոչ ավելին»,- նշել է ինժեները։
Բայց տաք ջրամատակարարման դեպքում, ըստ նրա, իրավիճակը շատ ավելի լավ է։ Արևային կոլեկտորների ու վահանակների վրա հիմնված ծախսարդյունավետ լուծումները կարող են ապահովել այդ անհրաժեշտության մոտ 50-80 %-ը (պահանջվող էներգիայի մնացած մասը կարող է ապահովվել, օրինակ, գազի կաթսայի միջոցով): «Նմանատիպ համակարգը, որը նախատեսված է Ռուսաստանի կենտրոնական մասում օգտագործելու համար, կարող է արժենալ մի քանի հարյուր հազար ռուբլի, բայց մոտ 10 տարի հետո այդպիսի համակարգը լիովին կինքնածախսածածկվի», - բացատրել է փորձագետը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]