Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ի և 26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 25-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում օգոստոսի 25-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-29-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։