Ինտերը առաջին հաղթանակը տարավ նոր մրցաշրջանում․ Մխիթարյանը մասնակցեց խաղին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալական Ա Սերիայի երկրորդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Լեչեին» և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 5-րդ րոպեին բացել է Մաթեո Դարմիանը, իսկ երկրորդ կեսում՝ 72-րդ րոպեին, Հական Չալհանօղլուն կրկնապատկել է միլանցիների առավելությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այսպիսով, «Ինտերը» առաջին հաղթանակն է տարել Ա Սերիայի նոր մեկնարկած առաջնությունում և 4 միավորով բարձրացել է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Լեչեն» 2 խաղից հետո ոչ մի միավոր չի վաստակել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



