ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՕԳՈՍՏՈՍԻ). Տեղի է ունեցել պատմության մեջ ամենակարճ պատերազմը. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Մոլդովա՝ Անկախության օր, Իրան՝ Դեղագործի օր, Ռուսաստան՝ Ռուսական կինոյի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1828– ռուսական զորքերը Օսմանյան կայսրությունից նվաճել են Ախալցխայի բերդը։
1875 –ծնվել է Հայաստանի առաջին Հանրապետության զորավար, նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղար և զինակից, զորավար Մախլուտոն։
1956 – ծնվել է հայազգի ռուսաստանյան դիրիժոր Կոնստանտին Օրբել յան կրտսերը:
1982- հայ վրիժառուները Կանադայի Օտտավա քաղաքում սպանել են թուրք ռազմական դիվանագետ Աթիլա Ալթըքաթին:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ղազախստանի հետ։
1994- վախճանվել է քանդակագործ Դերենիկ Դանիել յանը:
1997-Հայաստանը ստորագրել է բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր Ռուսաստանի հետ։
2007– վախճանվել է ամերիկահայ նկարիչ, գորգագետ, գորգարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանը։
2008- սկսվել են Գյումրի - Կարս երկաթգծի 12 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները՝ կապված սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման հետ:
2018-բնապահպանների և «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչների միջև բախում է տեղի ունեցել հանքի մատույցներում:
ԱՇԽԱՐՀ
մ.թ.ա.49- Իսպանիայի պաշարման արդյունքում Իլերդոյում (ժամանակակից Լերիդա) պոմպեացիները կապիտուլ յացիայի են ենթարկվել Կեսարի կողմից:
1576– վախճանվել է իտալական բարձր վերածննդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը՝ 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի նկարիչ Տիցիանը։
1760 –Ռուսաստանում թագուհի Ելիզավետան հրաման է արձակել, համաձայն որի, պետական աշխատողներին արգելվել է կաշառք վերցնել:
1770– ծնվել է գերմանացի փիլիսոփա-իդեալիստ, գերմանական դասական փիլիսոփայության կարկառուն ներկայացուցիչ, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիր Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը։
1783- Փարիզի երկնքում առաջին թռիչքն է իրականացրել շարլ յերը՝ «ցնդող գազով» լցված աերոստատը:
1813- Դրեզդենյան ճակատամարտում Նապոլեոնը հաղթել է դաշնակցային բանակին:
1859-գնդապետ Էդվին Դրեյկը ամերիկյան Տայտատսվիլլա քաղաքի մոտ (Փենսիլվանիա նահանգ) հորատել է առաջին նավթային հորը: Այդ օրը համարվում է ամերիկյան նավթարդյունաբերության ծննդյան օր:
1871– ծնվել է ամերիկյան գրող, հասարակական գործիչ և ամերիկյան քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերը:
1875-Լուկակ դե Բուաբոդրինը հայտնագործել է Մենդելեևի կանխատեսած գալիում քիմիական էլեմենտը:
1878- ծնվել է ռուս զորահրամանատար, Սպիտակ շարժման առաջնորդներից մեկը՝ Պյոտր Վրանգելը:
1896– Բրիտանական Կայսրության և Զանզիբարի միջև տեղի է ունեցել աշխարհի ամենակարճ պատերազմը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Այն տևել է 38 րոպե:
1896 – ծնվել է հանրահայտ խորհրդային դերասանուհի Ֆաինա Ռանևսկայան:
1900 –Անգլիայում երթուղի են մտել առաջին միջքաղաքային ավտոբուսները:
1910 – ծնվել է կաթոլիկ վանուհի Մայր Թերեզան:
1911 - Մոսկվայում հիմնադրվել է ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը։
1912 – Էդգար Ռեյս Բերրոուզը մի ամսագրում հրատարակել է Տարզանի արկածների մասին պատմող առաջին պատմվածքը:
1916 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռումինիան պատերազմ է հայտարարել Ավստրո-Հունգարիային:
1946 –ԱՄՆ-ում փորձարկվել է օդաչուի կատապուլտվող բազկաթոռը:
1955 - Մեծ Բրիտանիայում լույս է տեսել Գինեսի ռեկորդների գրքի առաջին օրինակը:
2000 - Մոսկվայի Օստանկինո աշտարակում ծագած հրդեհի զոհ է դարձել երեք մարդ:
2008 - 9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Բայկալում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում