«Երբ արցունքները կոկորդդ խեղդում են, ու չես կարողանում խոսել». Անահիտ Հակոբյանը՝ մրցանակը ստանալու պահին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Անսահման հուզված, անսահման էմոցիոնալ պահ, երբ արցունքները կոկորդդ խեղդում են, ու չես կարողանում խոսել, երբ գիտակցում ես, որ արդար ճանապարհով, քրտնաջան աշխատանքով ու մեծ հավատով իսկապես հնարավոր է հասնել մեծ հաղթանակի»,- ինստագրամյան իր էջում գրել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հաղթող Անահիտ Հակոբյանն ու հրապարակել մրցանակաբաշխության կադրերը:
Հիշեցնենք, «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին արժանացավ Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը:
Սոչիում կայացած մրցույթում նա դարձել է երեք օրերի առաջատարը: Անահիտը հաղթել է մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



