Բելուչին կրքոտ ֆոտոշարքով պատրաստվում է 60-ամյակին, իսկ Կասելը նշում է նոր սիրավեպի 1 տարին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դերասաններ Մոնիկա Բելուչին եւ Վենսան Կասելը նորություններ ունեն, ուստի մեր հրապարակման մեջ միավորել ենք նախկին ամուսիններին: Բելուչին հերթական գրավիչ ֆոտոշարքն է իրականացրել՝ այս անգամ հայտնվելով ֆրանսիական Madame Figaro-ի շապիկին:
Դերասանուհին ամսագրին պատմել է Փարիզում ապրելու մասին, որտեղ կարողանում է համատեղել աշխատանքն ու անձնական կյանքը, ժամանակ գտնում դուստրերի համար, որոնցով այդքան հպարտանում է:
60-ամյակի նախօրեին՝ տարեդարձը կնշի սեպտեմբերի 30-ին, Բելուչին պատմել է՝ ինչպես շարունակել գրավիչ լինել ու նկարահանվել ֆիլմերում:
«Ուրախ եմ, որ ողջ եմ ու քիչ թե շատ լավ վիճակում: Երեխաներս իրենց լավ են զգում: Երբեմն բավական է առավոտյան արթնանալ ու կապուչինո խմել եւ ինձ արդեն իսկ երջանիկ եմ զգում: Իսկ ինչ տեղի կունենա 60-ից հետո, արդեն բոնուս կլինի: Դեռ հետաքրքրված եմ կյանքով: Կանայք ավելի ու ավելի երկար են ապրում ու ակտիվ հասարակական կյանք վարում: Նրանք հիասքանչ են ու կանացի: 60 տարեկանում շփվում եմ 80-ամյա ընկերներիս հետ ու մեծ հաճույք ստանում: Նրանց անհանգստություններն ինձ օգնում են նայել ապագային ու ավելի պատրաստված լինել: Տարեց կանայք կարեւոր դեր են խաղում մեր հասարակությունում»,- ասել է նա:
Բելուչին նկարահանվել է իր սիրելիի՝ Թիմ Բարթոնի «Բիթլջուս 2» ֆիլմում, որի պրեմիերան տեղի կունենա օրեր անց մեկնարկող Վենետիկի կինոփառատոնում:
«Երբ Թիմի հետ ծանոթացանք, քասթինգն արդեն ավարտված էր, բայց մի օր ասաց. «Առանցքային կերպար ունեմ ֆիլմում եւ կուզեմ՝ դու մարմնավորես»: Անգամ չհարցրի՝ ինչ դեր է, քանի որ սիրում եմ նրա ֆիլմերն ու այն հեքիաթային աշխարհը, որը դրանցում կա: Միշտ եմ զարմացել հուզիչ, զվարճալի ու ջերմ գործեր ստեղծելու նրա ունակությամբ: Դրա համար էլ ուրախությամբ համաձայնեցի մարմնավորել Դոլորեսին: Ինձ համար մեծ հպարտություն էր մտնել նրա պոետիկ ու ֆանտաստիկ կինոաշխարհ: Ծանոթանալով Թիմի հետ՝ բացահայտեցի նաեւ ռեժիսոր Բարթոնին»,- խոստովանել է նա:
Իր երջանիկ օրերն է անցկացնում նաեւ նրա նախկին ամուսինը՝ Վենսան Կասելը, որը երկրորդ կնոջից՝ Թինա Կունակիից, բաժանվելուց հետո հանդիպում է բրազիլացի մոդել Նարա Բապտիստայի հետ:
27-ամյա մոդելն իրենց հարաբերությունների մեկամյակի առիթով մի շարք լուսանկարներ է հրապարակել՝ «Սերը կպչուն է» խորագրով: Դերասանն էլ այսպիսի մեկնաբանություն է թողել. «Անձրեւից հետո արեւ է դուրս գալիս, դու իմ արեւն ես»:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live