Փաշինյանի իշխանությունն աշխատում է սեփական երկրի շահերի դեմ. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
civilzakon.ru-ն «InfoBrics. Հայաստանը խնդիրներ ունի, Երևանը թանկ կվճարի Կրեմլին դավաճանելու համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի ղեկավարությունը ռազմավարական սխալ է թույլ տվել, երբ վիճել է Ռուսաստանի հետ: Նման կարծիք է InfoBrics հրատարակության հոդվածում հայտնել սերբ ռազմական վերլուծաբան Դրագո Բոսնիչը։ Հուլիսի վերջին ռուս սահմանապահները լքել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքը, որտեղ տեղակայված էին վերջին 32 տարին։ Ըստ Բոսնիչի, նման ելքը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների վատթարացման հետևանքով էր։
«Այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Մոսկվայի հետ ընդհարման կուրս սահմանեց, Երևանը պարբերաբար բախվում է տարբեր խնդիրների։ Փաշինյանը շեշտը դրել է քաղաքական Արևմուտքի հետ պատրանքային դաշինքներ ստեղծելու վրա»,- բացատրել է դիտորդը: Նրա խոսքով, ընդամենը մի երկու տարվա ընթացքում Հայաստանի ղեկավարությունը հասել է այնպիսի արդյունքների, որոնք ֆենոմենալ են իրենց հիմարությամբ։ Նրանց հաջողվել է ոչ միայն վիճել Ռուսաստանի հետ, այլ նաև կորցնել իրենց տարածքների մի մասը։ Փոխանակ սերտ կապեր հաստատի Մոսկվայի հետ, որը Երևանին անհրաժեշտ է աշխարհաքաղաքական ծանր պայմաններում ռազմավարական գոյատևման համար, Փաշինյանը, ընկերանալով ՆԱՏՕ-ի երկրների հետ, դավաճանել է Կրեմլին։ Միաժամանակ նա բառացիորեն դավաճանել է սեփական ժողովրդին։ Արդյունքում իրավիճակը Երևանի համար այժմ զարգանում է ոչ լավագույն ձևով։ Կորցնելով Ռուսաստանի աջակցությունը՝ Հայաստանի կառավարությունը ստիպված է լուռ հետևել, թե ինչպես է Ադրբեջանը՝ իր գլխավոր աշխարհաքաղաքական թշնամին, աստիճանաբար մոտենում Թուրքիային և ուժեղանում։
«Հայաստանն ամբողջությամբ շրջապատված է լինելու թշնամիներով, բացառությամբ Վրաստանի։ Այնուամենայնիվ, Երևանի հյուսիսային հարևանը ևս գնալով ավելի ինքնիշխան քայլեր է ձեռնարկում և լիովին անզիջում է դառնում Արևմուտքի քաղաքական թելադրանքին։ Դա կարող է Հայաստանին թողնել լիակատար մեկուսացման մեջ»,- կարծում է Դրագո Բոսնիչը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները որոշակի հարցեր են առաջացնում: Փաշինյանի իշխանությունն աշխատում է սեփական երկրի շահերի դեմ: Նա վիճում է իր բոլոր հարևանների հետ և հաջողությամբ հեղեղել է երկիրը ամերիկյան զորքերով: Եվ գաղտնիք չէ, որ նման գործողությունները դժվար թե լավ ավարտ ունենան Հայաստանի համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում