ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխության մասին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների.
Հաշվի առնելով շենգենյան վիզաների վճարի չափի փոփոխման վերաբերյալ մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններ՝ հայտնում ենք.
ՀՀ քաղաքացիների համար շենգենյան վիզաների վճարի չափը սահմանված է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» 2012թ. դեկտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով:
Հետևաբար ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա։
Հիշեցնենք, որ համաձայն նշյալ համաձայնագրի՝ վիզայի դիմումների հետ կապված ձևակերպումների համար վճարը կազմում է 35 եվրո, իսկ եթե վիզայի տրամադրումն իրականացվում է արտաքին ծառայություն մատուցողի հետ (վիզա կենտրոններ), ապա տվյալ ծառայության վճարը չպետք է գերազանցի 30 եվրոն»,-այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։