72 ժամի գաղտնիքը. ինչն է հատկապես մարդուն մոտեցնում հաջողությանը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջին անգամ 72 ժամի կանոնը նկարագրել է գերմանացի գրող և բիզնես-մարզիչ Բոդո Շեֆերը:Այն ենթադրում է՝ եթե ինչ-որ ծրագեր կամ երազանքներ ունեք, դրանց իրականացումը սկսեք այդ ծրագրերի ծնվելուց հետո 72 ժամում: Իրականում դրանք կարող են նույնիսկ փոքր քայլեր լինել, բայց պարտադիր պետք է լինեն քայլեր, որոնք ձեր ըմբռնման մեջ տանում են ձեր ծրագրերի իրականացմանը: Այս ֆենոմենը յուրովի բացատրում են ինչպես հոգեբանները, այնպես է՝ կյանքի նկատմամբ առեղծվածային հայացքների հետևորդները: Այնպես որ, ինչ աշխարհայացք էլ ունենաք, այս կանոնը հեշտությամբ տեղավորվում է դրա մեջ:
Ըստ միստիկների՝ Տիեզերքը, տեսնելով, որ դուք ոչ մի քայլ չեք ձեռնարկում ձեր երազանքի իրականացման համար, այն մի կողմ է դնում որպես ձեզ համար անկարևոր և այլևս ձեզ չի օգնում այդ ուղղությամբ:
Հոգեբանները պնդում են, որ այդպես մտածում է ձեր ենթագիտակցությունը, որը ծրագրերը և երազանքները բաժանում է էականի և ոչ էականի ըստ նրա, թե դուք որքան լրջորեն եք մտադիր դրանք իրականացնել:
Մոտավորապես այն ժամանակը, երբ ցանկությունը ձեր մեջ դեռ բավական թարմ է և կարող է հաստատվել գործողություննրով, հավասար է մոտ 3 օրվա՝ 72 ժամի:
Այնպես որ, եթե ինչ-որ բան եք ցանկանում, ձեր քայլերն անհապաղ ծրագրեք, և նույնիսկ փոքր քայլերը ձեզ կմոտեցնեն հաջողությանը: Գլխավորը համառությունը և ցանկությունն է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



