Ադրբեջանում ռազմական գործարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ
ОБЩЕСТВОԱդրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող և Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում՝ Բաքվից 120 կմ հեռավորությամբ, պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական contact.az-ը, Առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է 19 մարդ։
Նրանց վիճակը բնութագրվում է որպես միջին և թեթև ծանրության։
Բոլոր հոսպիտալացվածների մոտ ախտորոշվել են թունավորում և թեթև այրվածքներ։ Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 5 մեքենա։
Համաձայն Պաշտպանական արդյունաբերության նախարարության տեղեկության՝ տեղի է ունեցել «արտադրական վթար»։ Սկսվել է քննություն։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մեկ մարդ զոհվել է։ Ընդհանուր առմամբ, գործարանում աշխատում է 245 մարդ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



