Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատարին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկին։ Ըստ УНИАН-ի՝ համապատասխան հրամանագիրը հայտնվել է Ուկրաինայի նախագահի պաշոնական կայքում։
«Ես որոշեցի փոխել Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարին։ Մենք պետք է ուժեղանանք։ Եվ աչքի լույսի պես պահել մարդկանց, զինվորական անձնակազմին, մեր բոլոր զինվորներին»,- նշել է նա։
Զելենսկին իր ուղերձում չի նշել Օլեշչուկի հրաժարականի պատճառները։ Ավելի վաղ Գերագույն Ռադայի պատգամավոր Մարիանա Բեզուգլայան հայտարարել էր, որ F-16-ը, որով թռչում էր օդաչու Ալեքսեյ Մեսը, Patriot հակաօդային պաշտպանության համակարգով խոցել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը։ Ուկրաինայի նախագահի կայքում Օլեշչուկին պաշտոնանկ անելու մասին հրամանագրի հրապարակումից հետո նա գրառմանը սքրինշոթ է կցել և հավելել. «Ճշմարտությունը կհաղթի»։
Օլեշչուկը օդուժի հրամանատար է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 9-ին։ Նրա պաշտոնը կզբաղեցնի Անատոլի Կրիվոնոժկոն՝ նա ժամանակավորապես կկատարի Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարի պարտականությունները։