Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՕԳՈՍՏՈՍԻ). Քաղաքական լուրջ տեղաշարժեր Արցախի Հանրապետությունում. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ղրղզստան՝ Անկախության օր,Մալազիա՝ Անկախության օր, Մոլդովա՝ Լեզվի օր, Լեհաստան՝ Համերաշխության և ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ուզբեկստանում ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1908 – ծնվել է հայազգի ամերիկացի մեծանուն գրող Վիլ յամ Սարոյանը:

1940– տպագրվել է թուրքահայ «Մարմարա» օրաթերթի առաջին համարը։

1940 – ծնվել է բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը:

1952– ծնվել է ամերիկահայ երաժիշտ, ալտահար Քիմ Քաշդաշյանը:

1954– ծնվել է Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

1988 – վախճանվել է թատրոնի և կինոյի հայ դերասան Էդգար Էլբակյանը:

1992-Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծվել է ադրբեջանական ինքնաթիռների կողմից, քաղաքի վրա նետվել է ավելի քան 20 ցրվող ավիացիոն կոնտեյներային ռումբ, որի արդյունքում զոհվել է 16 և վիրավորվել 121 խաղաղ բնակիչ:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հնդկաստանի հետ։

1993 - հայկական բանակը գրավել է Կուբաթլու քաղաքը: Մարտերի ընթացքում խփվել է ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ:

2006- «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի օրհներգի 5 տարբերակի հանրային լսումներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ակադեմիական երգչախմբի կատարմամբ:

2012- Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

2010-Լոռիում գրանցվել են խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր:

2013-«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման՝ Երևանի «Փակ շուկայի» հարակից տարածքում անցկացված բողոքի ակցիան ուղեկցվել է քաշքշոցով ու ծեծկռտուքով:

2014 – վախճանվել է բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը:

2022-Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը, որը տևել է մոտ 4 ժամ:

2023- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանին, պետնախարար է նշանակվել անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, այնուհետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին:

ԱՇԽԱՐՀ

12 – ծնվել է հռոմեական կայսր Կալիգուլան:

870 –վախճանվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերի կազմող Իմամ ալ-Բուխարին:

1302-Ֆրանսիան և Սիցիլիան պայմանավորվածություն են ձեռք բերել դադարեցնել կրոնական պատերազմը:

1749-ծնվել է ռուս գրող և փիլիսոփա Ալեքսանդր Ռադիշչևը:

1795 –վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և շախմատիստ Ֆրանսուա Անդրե Ֆիլիդորը:

1853 – ծնվել է ռուս և խորհրդային զորահրամանատար և ռազմական գործիչ, ընդհանուր հեծելազորի գեներալ Ալեքսեյ Բրուսիլովը:

1867 – վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը:

1900- «Կոկա-Կոլան» սկսել է վաճառվել Բրիտանիայում:

1907- Անգլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան կազմավորել են ռազմաքաղաքական Անտանտա դաշինքը՝ որպես Եռյակ դաշինքին հակակշիռ:

1909 –ձերբակալված հեղափոխական Վլադիմիր Մայակովսկին տեղափոխվել է Բուտիսկյան բանտ, որտեղ սկսել է բանաստեղծություններ գրել:

1913 – Հոլանդիայում ստեղծվել է PSV ֆուտբոլային ակումբը:

1914 –Նիկոլայ 2-րդի հրամանով Սանկտ Պետերբուրգը անվանափոխվել է Պետրոգրադ:

1939- ավարտվել է Խալխին-Գոլ գետի տարածքում սկսված խորհրդա-ճապոնական հակամարտությունը:

1941-վախճանվել է ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը մտել են Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ:

1955-Չիկագոյում Ուիլյամ Կոբբը առաջին անգամ ցուցադրել է արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենա:

1957 –Մալին հայտարարել է իր անկախությունը:

1962 –Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:

1973– վախճանվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ջոն Ֆորդը, որը միակ ռեժիսորն է, ով 4 անգամ ստացել է «Օսկար» լավագույն ռեժիսորի համար մրցանակը:

1986-խորտակվել է«Ադմիրալ Նախիմով» ուղևորատար շոգենավը, որի արդյունքում զոհվել է 423 մարդ:

1987– Մայքլ Ջեքսոնը թողարկել է իր Bad ալբոմը։

1990 –Արևելյան և արևմտյան Գերմանիաները ստորագրել են իրավական և քաղաքական համակարգերի միավորման պայմանագիր:

1991– Ղրղզստանը անկախացել է ԽՍՀՄից։

1992 –տաջիկ ընդդիմադիրները գրոհով գրավել են Դուշանբեում գտնվող նախագահական պալատը:

1994-ավարտվել է խորհրդային զորքերի դուրսբերումը Գերմանիայից:

1996-կնքվել է Խասավյուրտյան պայմանագիրը Ռուսաստանի և ինքնահռչակ Չեչենական Իչկերիա Հանրապետության միջև:

1997-ավտովթարից ողբերգական կերպով զոհվել է Ուելսի արքայադուստր Դիաննան:

2021 - Աֆղանստանում 20-ամյա պատերազմից հետո «Թալիբան» շարժումը պաշտոնապես հայտարարել է երկրում հաղթանակի օր Արևմտյան դաշինքի դեմ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»