ԱՄՆ-ը միացել է ուկրաինական F-16-ի կործանման հետաքննությանը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան սկսել է F-16 ինքնաթիռի կործանման հետաքննությունը, դրան ներգրավված է նաև ԱՄՆ-ը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։
«ԱՄՆ-ի գործընկերները ստացել են նախնական զեկույց և արդեն միացել են հետաքննությանը»,- նշել է նա։
Օլեշչուկը ասել է, որ ոչ ոք ոչինչ չի թաքցնում ինքնաթիռի կործանման հետ կապված։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել էր իր F-16 ինքնաթիռի կորուստը, սակայն միջադեպի մանրամասները, այդ թվում՝ կործանիչի ոչնչացման վայրը, չի հրապարակվել։ Գերագույն Ռադայի պատգամավոր Մարյանա Բեզուգլայան հայտարարել է, որ այն խոցվել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով՝ սխալի հետևանքով և մեղադրել Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությանը ինքնաթիռի կործանման հանգամանքները թաքցնելու մեջ։