Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանն այդ քայլերով ՀՀ-ին փորձում է պահել նվաստացած կարգավիճակում

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է օդից կախված մնալ, չնայած որոշ փորձագետներ, անգամ միազգային դատավոր Օկամպոն կարծում է, որ եթե դա նախքան СOP-29-ը տեղի չունենա, հետո ավելի կբարդանա, բայց ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում: Երեկ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն էր: Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դաժան գերության մեջ է` Բաքվի բանտերում: Զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ, ով զբաղվում է նաեւ գերիների հարցերով: 

- Հայ ռազմագերիների հայրենադարձման հարցն այս պահին ի՞նչ փուլում է, նոյեմբերին Ադրբեջանում տեղի է ունենալու СOP-29 կոնֆերանսը: Առհասարակ, կա՞ հույս, որ հայ ռազմագերիները կարող են վերադարձվել մինչ այդ:

- Անկեղծ ասած, լիահույս չեմ, որ հայ ռազմագերիների հարցն առաջիկայում լուծվելու է, որովհետեւ այդ առումով անհրաժեշտ է հատկապես պետական լուրջ քաղաքականություն, ցավոք սրտի, դա որեւէ կերպ տեսանելի չէ: Ես եւ իմ գործընկերները բոլոր միջազգային կառույցների հետ հանդիպումների ընթացքում, ինչպես նաեւ տարբեր պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում բարձրաձայնում ենք ռազմագերիների հարցը, միեւնույն ժամանակ միջազգային կառույցներին կոչ ենք անում՝ միջազգայնորեն ճանաչված բոլոր լծակները կիրառել` հայ ռազմագերիներին վերադարձնելու համար: Ասել, թե սառույցը տեղից շարժվում է, տեղին չի լինի, ես էլ միամիտ չեմ՝ հավատալու համար, որ առաջիկայում Ադրբեջանը ռազմագերիներին կվերադարձնի հայկական կողմին: Այստեղ ամենակարեւորը պետության կողմից իրականացվող քաղաքականությունն է, որովհետեւ գերիները նախ պետք է զգան, որ գտնվում են իրենց պետության հոգածության ներքո, ու պետությունն ամեն բան անում է իրենց վերադարձնելու համար: Ցավոք սրտի, տարբեր բանակցությունների, հանդիպումների հետեւելով` չեմ տեսնում, որ մեր իշխանություններն այդ հարցում հետեւողական լինեն: Դա է պատճառը, որ մինչ այս պահը թե՛ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ թե՛ մյուս ռազմագերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում:

- Ըստ Ձեզ` ինչո՞ւ իշխանությունները շահագրգռված չեն գերիների հայրենադարձմամբ:

- Այսօր մեր իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, որը ենթադրում է՝ ամեն գնով ստորագրել մի փաստաթղթի տակ, որը հետագայում կներկայացվի որպես խաղաղությանն ուղղված քայլ: Այսինքն` նրանք համաձայն են ցանկացած պարագայում լռել, գնալ զիջումների, ինչպես եղավ Տավուշի դեպքում, միայն թե այդ փաստաթղթի տակ ստորագրվի: Հետո էլ հանրությանը կհամոզեն, որ դա է խաղաղության պայմանագիրը: Թերեւս սա է պատճառը, որ իշխանությունները հետեւողական չեն ռազմագերիների վերադարձի հարցում:

- Կա տեսակետ, որ պետք է մինչեւ СOP-29-ը գերիներին ամեն գնով բերել, հետո ավելի կբարդանա:

- Այսպես ասեմ` խնդիրը, ամեն դեպքում, ավելի չի հեշտանալու: Մենք բոլոր հանդիպումների ընթացքում, հենց երեկ Ուրուգվայի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ դիմեցինք իրենց, որպեսզի այդ հարցը բարձրացնեն՝ նախքան СOP-29, հիմնավորելով, որ չի կարող մի պետության ներսում տեղի ունենալ նման կարեւոր միջոցառում, եթե տվյալ երկրում կեղեքվում են ռազմագերիներ: Միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչները հավատացնում են, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, սակայն մենք տեղաշարժ չենք տեսնում:

- Նկատենք, որ СOP-29-ն Ադրբեջանում անցկացնելուն Հայաստանն է իր համաձայնությունը տվել` կանաչ լույս վառելով դրա առաջ:

- Երբ Հայաստանը կանաչ լույս է վառում նման միջոցառման համար, որպես բանակցային կետ՝ պետք է առաջ քաշեր հայ ռազմագերիների վերադարձի հարցը, բայց քանի որ ՀՀ իշխանությունները դարձել են Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանում երաշխավորողները, վստահ եմ, որ նաեւ դա է պատճառը, որ համաձայնություն տալու ժամանակ չդրվեց հայ ռազմագերիների հարցը:

- Ըստ Ձեզ` ինչո՞ւ գոնե շարքային զինվորներին չեն վերադարձնում:

- Ինձ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանն այդ քայլերով ՀՀ-ին փորձում է պահել նվաստացած կարգավիճակում, եւս մեկ անգամ ցույց է տալիս իր հաղթանակած լինելը: Հենց դա է պատճառը, որ անգամ շարքային զինվորները չեն վերադարձվել հայկական կողմին: Դա նաեւ Ադրբեջանի ձեռքում խաղաքարտ է, որպեսզի իրենց ցանկությունները հեշտությամբ կատարող իշխանություններին ստիպեն կատարել այն, ինչ ցանկանում են:

- Ունե՞ք տեղեկություն, թե ինչ վիճակում են այժմ ռազմագերիները:

- Ազգականներից ստանում ենք տեղեկություններ, որ պարբերաբար զանգահարում են, բայց զանգերը խիստ վերահսկողության տակ են տեղի ունենում, եւ ոչ մի ինֆորմացիա ազգականներին չեն հայտնում:

 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%