Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում`օգոստոսի 31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օգոստոսի 31-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերելը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +22+25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+16+19, ցերեկը՝ +30+33,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+25,
Լոռիում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+25,
Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +25+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +23+26,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +27+32,
Արարատում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +33+35,
Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+16+19, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+28։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live