Փաշինյանը խոստովանեց՝ ԱՆԻՖ-ը ձախողվել է
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այո, այդտեղ կան ձախողումներ եւ այդ ձախողումների առիթով կան ուսումնասիրություններ եւ դրանց արդյունքում ես հույս ունեմ, որ կստանանք պատասխաններ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են պատասխան տալու ԱՆԻՖ-ի լուծարման համար:
«Դուք նշում եք ձախողված պրոյեկտները, եթե դրանց մասին խոսենք, էլի կան ձախողված պրոյեկտներ եւ ցանկացած երկրում պարտադիր կան ձախողված պրոցեսներ: Եթե մենք ուզում ենք, որ որեւէ պրոցես չձախողվի, մենք պետք է մի բան անենք՝ որեւէ պրևոցես չնախաձեռնենք, իսկ դա իր հերթին նշանակումէ ճահճացում: Այո, մենք պետք է աշխատենք, հասկանալով, որ այդ աշխատանքը բերելու է ոչ միայն արդյունքներ, այլեւ ձախողումներ: Այո, եւ պետք է վերլուծենք ամեն առանձին դեպքը, ես ինչքան գիտեմ այդ փաստի առումով քրեական գործ կա հարուցված, եթե չեմ սխալվում այդ քրգործը հարուցված է այդ թվում ՊՎԾ ուսումնասիրությունների արդյունքում, որը տեղի է ունեցել իմ հանձնարարությամբ: Այո, ես կիսում եմ ձեր մտահոգությունները եւ կարծում եմ, որ պետք է տրվեն պատասխաններ»,-ասաց նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live