Տուժածները տատ ու թոռ են․ մանրամասներ՝ Ծովագյուղի փլուզումից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տուժածները տատ ու թոռ են․ մանրամասներ՝ Ծովագյուղի փլուզումից
Օգոստոսի 31-ին փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ կան տուժածներ։ Մինչ փրկարարների գալը, տուժածները տեղափոխվել են «Սևան» ԲԿ։
Oragir.News-ի հետ զրույցում «Սևան» ԲԿ-ի փոխտնօրենը նշեց, որ տուժածները տատ և թոռ են։
«Տուժածները եղել են երկուսը՝ տատիկը և թոռնիկը: Թոռնիկը չափահաս է:
Տղայի մոտ աջ ուսային հոդի հոդախախտ էր, ուղղվել է, ֆիքսվել է: Տատիկի մոտ սալջարդներ էր՝ փափուկ հյուսվածքների փոքր հեմատոմա: Հետազոտվել են, բավարար վիճակում գնացել են տուն»,- ասաց նա։
Հիշեցնենք` այսօր փլուզվել է Ծովագյուղ գյուղի 22-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի հողաշեն տանիքը (մոտ 20 քմ)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ս. Ջ.-ն և Ռ. Ջ.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Ս. Ջ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ռ. Ջ.-ինը միջին ծանրության։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։