Wildberries-ում ամենապահանջված ապրանքները սեպտեմբերի 1-ի համար
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Wildberries-ում ամենապահանջված ապրանքները սեպտեմբերի 1-ի համար
Օգոստոսի վերջին օրերին ծնողների հիմնական խնդիրն է երեխաներին նախապատրաստել նոր ուսումնական տարվա համար:
Wildberries-ը վերլուծել է 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի բնակիչների կողմից արված պատվերները և ներկայացրել ծնողների կողմից ամենաշատ գնված ապրանքները։
Wildberries-ի, ապրանքների ԹՈՓ-10-ը
գունավոր մատիտների հավաքածու 12 կտոր
գրիչների հավաքածու 50 կտոր
պլաստիլին 60 կտոր
A4 գունավոր թուղթ երկկողմանի հավաքածու
նկարչական ալբոմ
նկարչական վրձիններ
մատիտատուփ
Basic գուաշ 12 գույն
տետր 12 թերթանոց
ֆլոմաստերներ
Ծնողների ծախսերի հիմնական մասը բաժին է ընկել դպրոցական հագուստի և կոշիկի, գրենական պիտույքների և տարբեր պարագաների ձեռքբերման վրա։
Եվ իհարկե ամենապահանջված ապրանքների ցուցակում է դպրոցական ուսապարկն իր աքսեսուարներով։ Այս սեզոնին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 անգամ ավելի շատ ուսապարկ է ձեռք բերվել։ Գրենական պիտույքներից ամենաշատը գնել են մատիտատուփեր (+25%), տետրեր (+37%) և օրագրեր (35%)։
Ուսումնական ատլասները և տարբեր դասագրքերը նույնպես պահանջված են, տարեկան աճը կազմել է, համապատասխանաբար, 27% և 13%:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live