«Կլինեն առարկաներ, որոնք այս տարի դասագրքեր չեն ունենա». ԿԳՄՍ փոխնախարար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցներում որոշ դասագրքեր չեն լինի։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նրա խոսքով` հանրակրթական բոլոր դպրոցներին ԿԳՄՍՆ-ն արդեն շրջաբերական է ուղարկել։
«3 առարկայից այս տարի չունենք դասագրքեր, բայց հին դասագրքերով դասավանդել հնարավոր չի լինի, որովհետև այս առարկաների դասագրքերն ամբողջությամբ փոխվել են։ Մասնավորապես չունենք դասագրքեր «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» 7-րդ և 8-րդ դասարանների համար։
Մեկ դասագիրք էինք ստացել նույն հեղինակից, որը նույնիսկ լրամշակումից հետո հնարավոր չեղավ երաշխավորել, որովհետև միավորները բավական ցածր էին։ Այս առարկաների դասավանդումը պետք է կազմակերպենք Տավուշում փորձարկված ուսումնական նյութերի միջոցով։ Նոր մրցույթ արդեն հայտարարել ենք, հույս ունենք` առաջիկայում դասագիրք կունենանք։
Դասագիրք չունենք նաև 10-րդ դասարանների համար նախատեսված «Հայոց պատմություն» առարկայից»,- ասել է Սվաջյանը։ Նրա խոսքով` նախարարությունը հատուկ վերապատրաստում է կազմակերպել «Հայոց պատմություն» առարկան 10-րդ դասարանում դասավանդող 1500 ուսուցիչների համար։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live