7+ բալ ուժգնությամբ երկրաշարժը սպառնում է երկու մարզերի. Թուրքիան նոր աղետի սպասումով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկրաբան, պրոֆեսոր Նաջի Գյորուրը նախազգուշացրել է Բինգոլ նահանգի Երզնկա և Կարլիովա միջև ընկած հատվածներում հնարավոր ուժեղ երկրաշարժի մասին։
Նրա խոսքով՝ այս երկրաշարժը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում և հասնել ավելի քան 7 բալ ուժգնության, ինչը կհանգեցնի զգալի ավերածությունների։
Գյորուրը նշել է, որ Հյուսիսային Անատոլիայի խզվածքի այն հատվածը, որը հայտնի է որպես Եդիսու խզվածք, որը գտնվում է Երզնկայի և Կարլիովայի շրջանի միջև, բարձր սեյսմիկ վտանգի գոտի է։
«Այս խզվածքը նախկինում էլ երկրաշարժեր է առաջացրել և կշարունակի առաջացնել: Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա ոչ հեռու ապագայում։ Եթե դա տեղի ունենա, նրա ուժը կգերազանցի 7 միավորը, եւ դա չափազանց կործանարար կլինի»,- ասաց պրոֆեսորը։
Գյորուրը հավելել է, որ չնայած այդ տարածքում բնակչության համեմատաբար ցածր խտությանը, ռիսկը մնում է բարձր, և մարդիկ պետք է պատրաստ լինեն: Նա նաև նշել է, որ նախկին երկրաշարժերի ժամանակ արձակված էներգիան կարող է տեղափոխվել տարածք՝ ավելի իրական դարձնելով ավերիչ երկրաշարժի հավանականությունը։
Պրոֆեսորը կարևորել է նաև երկրաշարժին պատրաստվածությունը և ասել, որ տարածաշրջանի իշխանությունները լրջորեն են վերաբերվել նրա զգուշացումներին և սկսել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live