ԱՄՆ վարչակազմը լուրջ քայլ է կատարել արևային էներգիայի ոլորտում
ЭКОНОМИКАԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը լուրջ քայլ է կատարել մաքուր էներգիայի ոլորտում՝ վերջնական տեսքի բերելով արևմտյան 11 նահանգների դաշնային հողերի վրա արևային էներգիայի ընդլայնման ծրագիրը: Արևային էլեկտրակայանները կզբաղեցնեն 12,5 մլն հեկտար։
Արևմտյան արևային նորացված պլանի միջոցով վարչակազմը հիմք է ստեղծում արևային էներգիայի հզորության զգալի ավելացման համար, որը կարևոր է մինչև 2035 թվականը 100 % մաքուր էլեկտրաէներգիայի նպատակին հասնելու համար:
Արևմտյան արևային պլանը, որը մշակվել է ԱՄՆ հողի կառավարման բյուրոյի (BLM) կողմից, նշանակալի զարգացում է արևային էներգիայի ոլորտում: Ծրագիրն ի սկզբանե ընդգրկում էր վեց նահանգներ՝ Արիզոնա, Կալիֆոռնիա, Կոլորադո, Նևադա, Նյու Մեքսիկո և Յուտա: Նոր խմբագրումը ներառում է ևս հինգ նահանգ՝ Այդահո, Մոնտանա, Օրեգոն, Վաշինգտոն և Վայոմինգ։ Սա կավելացնի պոտենցիալ արևային զարգացման համար հասանելի տարածքը մինչև 12,5 միլիոն հեկտար՝ այս տարվա սկզբին առաջարկված 8,9 միլիոն հեկտարի դիմաց:
Ծրագիրը թիրախավորում է արևային բարձր ներուժ ունեցող հողերը, որոնք մոտ են էլեկտրահաղորդման գծերին՝ նվազագույնի հասցնելով ազդեցությունները պահպանվող տարածքների, զգայուն մշակութային տարածքների և վայրի բնության կենսամիջավայրերի վրա:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Մանե Ղազարյան