Ինֆոգրաֆիկա. Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է
ЭКОНОМИКАՊետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-հունիս ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 900.4 մլրդ ՀՀ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 25.88 մլրդ դրամով կամ 3%-ով։
ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 817 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.7%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 23-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 725.94 մլրդ ՀՀ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 80.6%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 1.9%-ով կամ 13.44 մլրդ ՀՀ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակն այսպիսինն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գազպրոմ Արմենիա», «Գրանդ Տոբակո», ինչպես և առաջին եռամսյակում։
Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 19.4% կամ 174.5 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից պակաս է 12.44 մլրդ ՀՀ դրամով կամ 7.7%-ով։
Կոտայքի մարզը ներկայացված է 50 ընկերությամբ (ինչպես նախորդ տարի)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 29.5 մլրդ ՀՀ դրամ կամ 3.3%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 7.1%-ով կամ 2.25 մլրդ ՀՀ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Գազպրոմ Արմենիա ՓԲԸ Տրանսգազ ընկերությունն է։
Արարատի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (-3 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 27.5 մլրդ ՀՀ դրամ կամ 3.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 6.6%-ով կամ 1.95 մլրդ ՀՀ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։
Սյունիքի մարզը ներկայացված է 19 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 73.8 մլրդ ՀՀ դրամ կամ 8.2%։ Մուծված հարկերի ծավալը աճել է 54.5%-ով կամ 26 մլրդ ՀՀ դրամով։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։
Արմավիրի մարզը ներկայացված է 28 ընկերությամբ (+5 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.4 մլրդ ՀՀ դրամ կամ 2.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 2.2%-ով կամ 0.42 մլրդ ՀՀ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։
Լոռու մարզը ներկայացված է 16 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.6 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 1.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 19%-ով կամ 2.24 մլրդ ՀՀ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։
Շիրակի մարզը ներկայացված է 21 ընկերությամբ (-9 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 8.4 մլրդ ՀՀ դրամ կամ 0.9%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 20.2%-ով կամ 2.13 մլրդ ՀՀ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։
Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (փոփոխություն չկա)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.37 մլրդ ՀՀ դրամ կամ 0.3%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 4.1 մլրդ ՀՀ դրամով կամ 63.3%-ով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ԱՎՏՈՇԵՄ ընկերությունն է։
Տավուշի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ (-5 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.85 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 68.7%-ով կամ 1.87 մլրդ ՀՀ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։
Գեղարքունիքի մարզը ներկայացված է 7 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.1 մլրդ դրամ կամ 0.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 100.4%-ով կամ 1.1 մլրդ ՀՀ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։
Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.67 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 55.8%-ով կամ 0.84 մլրդ ՀՀ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 1 այլ ընկերություն` Internet Solutions LLC, որն 2024 թվականի առաջին կիսամյակում մուծել է 279 մլն ՀՀ դրամ հարկ։