Ուսումնական նոր տարին՝ Կիրանցի նոր դպրոցում՝ սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղում տեղի ունեցավ դպրոցի նորակառույց շենքի բացման արարողությունը։ Սահմանազատման և սահմանագծման հետևանքով նորակառույց դպրոցը հայտնվել է սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա։
Դպրոցի բացման արարողությանը մասնակցեցին Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Վերջիններիս գյուղ ժամանելուց ժամեր առաջ արդեն վարչապետի անվտանգության աշխատակիցներն ու կարմիրբերետավորներն էին Կիրանցում՝ վարչապետի այցին ընդառաջ ստուգում էին դպրոցը։
NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում Կիրանցի դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Փաշինյանը նշեց, որ գոհ է թե՛ առաջին ուսումնական օրվա առթիվ կազմակերպված միջոցառումից, թե՛ դպրոցի նոր շենքից։
«Վստահ եմ, որ ամեն ինչ գերազանց է լինելու, խանգարող ոչինչ չունենք։ Ինձ հատկապես քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներն են դուր եկել, զինված են համապատասխան նոր սարքավորումներով, որ երբևէ չենք ունեցել»,–ասաց փոխտնօրենը՝ նշելով, որ դպրոցի հին շենքը վթարային էր, և այնտեղ դաս անելն ավելի վտանգավոր էր։ Չնայած այդ ամենին, աշակերտների ծնողներն անհանգիստ են. երեխաներին հակառակորդից մի քարե պատ է միայն բաժանում։
«Թո՛ղ մենք լինեինք առաջին գծում, ինչու՞ երեխաները լինեն։ Երեխաներ են, մի օր էլ կասեն ցանկապատի տակով անցնենք, տեսնենք թուրքերն ինչ են անում։ Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի, խաղաղ լինենք, բայց դե ինչպես տեսնում եմ՝ հնարավոր բան չի դա»,–ասաց կիրանցեցի 70-ամյա Վանիկ Ավալյանը, որի թոռն այս տարի առաջին դասարան է հաճախում։
Ծնողներից շատերն են այդպես կարծում, բայց ոչինչ անել չեն կարող, ստիպված են երեխաներին այդ դպրոց ուղարկել։ Կիրանց գյուղի դպրոցը 34 աշակերտ ունի, այս տարի առաջին դասարանում ընդամենը 3 աշակերտ է սովորելու։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live