Արցախում այսօր հայերեն չի հնչում, դպրոցները չեն զրնգում երեխաների ծիծաղից, լուռ է իմ Երկիրը. Նազենի Հովհաննիսյան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Իմ ԱՄԵՆ ՕՐԸ մի կերպ քաշում-հանում եմ խճողված մտքերի քարկապից, որ թելի ծայրը գտնեմ ու նորից հյուսեմ կյանքիս պատմությունը՝ Երկրիս պատմությունը»,-Ինսթագրամի իր էջում գրում է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
Նա նշում է.
«Էս տարի Սեպտեմբերի 1- ը եկավ սեպտեմբերի 2- ին, ասես շաբաթը՝ ուրբաթից շուտ…
Կենցաղը՝ հատուկ բան ունի. ստիպում է հողին կպած մնալ ու «չխորանալ», որ հասցնես ապրել պարզունակ կյանքդ գոնե:
Բայց ինձ չի փրկում ( էդ կենցաղն ինձ չի օգնում իմի գալ: Չի հավաքում:
ՀԻՇԵԼԸ. ԸՆՏՐՈւԹՅԱՆ հարց է ու որոշում.
Արցախ- հայրենիքը մոռանալ՝ նշանակում է ուրանալ ինքդ քեզ, ուրանալ Ազգդ, ծագումդ, ապրածդ, ձեռքբերումներդ ու կորուստդ: Հավատքդ ուրանալ:
Կորուստը ո՞նց չնկատելու տաս:
Ոնց որ սիրածդ մարդը հանգչի…չլինի ու դու չնկատես:
ո՞նց
Քարկապված մտքերիցս քաշում- հանում եմ Արցախի՝ իմ կարոտի խճճված, մտքերիս պես քրքրված ու մեզ պես՝ իրարից անջատված թելերն ու փորձում եմ նոր կյանք հյուսել… դժվար է: Անջատված մտքեր են… քրքրված թելերի նման:
Արցախում այսօր հայերեն չի հնչում, դպրոցները չեն զրնգում երեխաների ծիծաղից , լուռ է իմ Երկիրը…
մոռացված է
սպասում է.
Գերիների պես
Լքված տների ու հանդերի պես
Մատնված վանքերի ու լեռների պես…
Լուռ սպասում է:
Հայաստանն էլ մի տեսակ մասնատված է գնում «դասի»…
Սպասում է…
խճճված մտքերս նույն քարկապով էլ թղթին են հանձնվում:
Խառը:
Հիշողությունը ցավոտ բան է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live