Brent նավթը էժանացել է՝ մեկ բարելը 77,23 դոլար
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էտալոնային նմուշի նավթի գինը երեքշաբթի առավոտյան փոխվում է. հյուսիսծովային Brent-ը չափավոր էժանանում է նախօրեի աճից հետո, իսկ WTI-ի գինը բարձրանում է աճուրդների եռօրյա ընդմիջումից հետո։
Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 77,23 դոլար, ինչը 0,29 դոլարով (0,37 տոկոս) ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Նախօրեին այդ պայմանագրերը թանկացել էին 59 սենթով (0,8 տոկոս)՝ մեկ բարելը 77,52 դոլար։
WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,38 դոլարով (0,52 տոկոս)՝ մեկ բարելը 73,93 դոլար։ Երկուշաբթի WTI-ի աճուրդներ չեն կայացել, որովհետեւ ԱՄՆ-ում նշվում էր Աշխատանքի օրը։