Լարիսան ու մյուս հայերը գործիք են, որ Ադրբեջանն աշխարհին ասի՝ «մենք օկուպանտ չենք, տեսե՛ք՝ հայերը որքան ազատ են ապրում»
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օկուպացված Ստեփանակերտն իր կամքով չլքած Լարիսա Ստեփանյանը շարունակում է ապրել այն նույն բնակարանում։ Մայր տաճարի հարևանությամբ, որտեղ հաստատվել էր Հադրութի՝ 2020 թվականի անկումից հետո։ Միայն թե փողոցի անունն է փոխվել։
Ստեփանակերտի Անդրանիկ Օզանյանի անվան փողոցն օկուպացիայից հետո վերանվանվել է Հազի Ասլանովի անունով։ Օրերս Լարիսային այցելել է ադրբեջանցի բլոգեր Քյամրան Ռազմովարը։
Նա, ինչպես և նախկինում, պատասխանելով բլոգերի հարցերին, նշում է, որ ադրբեջանցիներն իրեն չեն նեղացնում՝ ազգային պատկանելիության համար։ Մինչդեռ, իրականությունն այլ է։
«Մենք չենք կարող պատկերացնել այն ամենը, ինչ հիմա զգում են Արցախում մնացած քիչ թվով հայերը, այդ թվում՝ Լարիսան։ Ես չգիտեմ՝ ինչպես կպատասխանեի իրենց հարցերին։ Պարզ է, չէ՞, որ ամեն ինչ նախապես գծում-պլանավորում են, պատրաստում են, հետո այցելում։ Լարիսան ու մյուսներն իրենց համար գործիք են, որ աշխարհին ասեն՝ «մենք օկուպանտ չենք, տեսե՛ք՝ հայերը որքան ազատ են ապրում»»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Լարիսայի բարեկամը։
Լարիսա Ստեփանյանը շատ բարեկամներ չուներ Արցախում։ Հադրութի շրջանի Տող գյուղի բնակիչներն ասում են, որ նա իր բախտից չարացած էր ապրում, անհաշտ էր բոլորի հետ։ Ամուսինը կյանքից վաղաժամ է հեռացել, որդին զոհվել է արցախյան առաջին ազատամարտում։ Կինն ապրում էր միայնակ։
«Կապը հիմնականում պահում էր մեր ընտանիքի հետ։ Սկզբնական շրջանում, երբ կապ էի հաստատում իր հետ, նա անկաշկանդ էր խոսում, անգամ ասում էր՝ «դուք եկեք, մեզ չեն նեղացնում, տարբերություն չեն դնում, ամեն ինչ անում են մեր կոմֆորտի համար»։ Հիմա, ճիշտ է, կապը ուշ-ուշ է լինում, բայց առաջվա տրամադրությունը չունի։ Մի անգամ հարցրել եմ՝ «ուզո՞ւմ ես Կարմիր խաչին դիմեմ, քեզ բերենք մեր մոտ», չի պատասխանել հարցիս, ուրիշ թեմաներից է խոսել, երբ 2-րդ անգամ եմ հարցրել, հեռախոսը անջատել է»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ բարեկամի՝ Լարիսային խոստացել են ապահովել բնակարանով, ապա տանել հայրենի գյուղ՝ Տող։ Սակայն, շուտով կլրանա մեկ տարին, խոստումը դեռ չեն կատարել։ «Ամեն դեպքում ես չեմ մեղադրում իրեն, մնալն իր ցանկությունն էր»։
Ստեփանակերտում մնացած բոլոր հայերը ծուղակի մեջ են։ Մի կողմից Ադրբեջանն աշխարհին ցույց է տալիս, թե մարդասիրություն է ցուցաբերում օկուպացված Արցախում մնացած հայերի նկատմամբ, որոնք խնամված տեսքով հարցազրույցներ են տալիս, մյուս կողմից՝ նկարում են նրանց, տեսանյութերը հրապարակում սոցիալական ցանցերում, ծաղրում։
Հունան Թադևոսյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live