Խելացի տղա էր․ ի՞նչ են պատմում նվաստացման ու ճնշման ենթարկված զինվորի մասին
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ հրազենային վնասվածքով:
2024 թվականի սկզբից սա թվով 23-րդ մահն է բանակում ոչ ռազմական գործողությունների ընթացքում։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մահացած զինվորը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գետարգել գյուղից է։
Գետարգել գյուղի վարչական ղեկավար Սամվել Թորոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասաց․
«Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 16։00-ին։ Աշխատող և համեստ ընտանիք է, իսկ երեխան խելացի երեխա էր։ Մինչ բանակ զորակոչվելն ընդունվել էր համալսարան»
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Էդգար Ալեքսանյանն իրենից մեծ մեկ եղբայր ուներ։
Քննչական կոմիտեն հայտնեց, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ․ Ե․-ն, տվյալ մարտական դիրքում որպես դիտորդ ընդգրկված լինելով մարտական հերթապահության, 2024թ․ օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի անձնակազմի ներկայությամբ պարբերաբար նվաստացրել է նույն մարտական դիրքում որպես դիտորդ ծառայության ընդգրկված զինծառայող Է․ Ալեքսանյանի անձնական պատիվն ու արժանապատվությունը, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել։
Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live