Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ադրբեջան մեկնելուց
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ադրբեջան մեկնելուց:
Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Պաշտոնական Բաքուն արձագանքել է այս նախազգուշացմանը՝ այն համարելով անհիմն:
«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նախազգուշացումը Ադրբեջան մեկնելու վերաբերյալ, որը վերաբերում է չհիմնավորված պնդումներին, թե իբր Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացիներ են ձերբակալվում և հետապնդվում։ Ֆրանսիայի նման անհիմն և կողմնակալ որոշումն ու հայտարարությունը վկայում է Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու այս երկրի մտադրության մասին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live