4 ամիս կոմայում, 4 տարի հիվանդանոցներում․ Սերգեյը ճանաչում է բոլորին, սակայն չի կարողանում հաղորդակցվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սերգեյ Կարապետյանի ողջ մնալու հավանականությունը շատ քիչ էր, նա ծայրահեղ ծանր վիճակում է տեղափոխվել հիվանդանոց և ավելի քան 4 ամիս մնացել կոմայում։ Բժիշկները կատարվածը հրաշք են համարում․ նա հաղթահարել է կյանքի առաջին փորձությունը, դուրս է եկել կոմայից ու բուժումը շարունակել հիվանդանոցներում։
28-ամյա արցախցի սամբիստը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Վիրավորվել է նոյեմբերի 3-ին՝ Ասկերանի վերին ենթաշրջանում տեղի ունեցած թեժ մարտերի ընթացքում։
«Սերգեյը գլխուղեղի ծանր վիրավորում էր ստացել «44-օրյա»-ի ժամանակ և այդպես մնացել հաշմանդամի սայլակին: Սակայն, մինչ այդ մեզ նույնիսկ հույս չէին տալիս, որ նա կապրի։ Մենք չենք հանձնվել, հավատում էինք, որ եղբայրս անպայման ապրելու է։ Նրան Ստեփանակերտից տեղափոխել ենք Երևան, հետո Հունաստանի Սալոնիկ քաղաքի վերականգնող կլինիկաներից մեկը, այնտեղից՝ Մոսկվա։ Ճանապարհը դժվար էր, բայց արդյունքը տեսանելի։ Հիմա Երևանի «Զինվորի տանն» է, դարձյալ հուսալի ձեռքերում»,- MediaHub-ին պատմում է Սերգեյի եղբայրը՝ Հարութ Կարապետյանը։
«Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությունում Սերգեյն ու հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած մեր հայրենակիցները բժիշկների և վերականգնող մասնագետների մշտական հոգածության տակ են։ Այստեղ նրանք վարժություններ են կատարում ու հատուկ սարքերով մարզում ձեռքի և ոտքի մկանները։ Արդյունքն ակնհայտ տեսանելի է բոլոր բուժառուների մոտ։
«Սերգեյն ամեն ինչ հասկանում է, ճանաչում ու ժպտում է բոլորին, սակայն չի հաղորդակցվում, կորցրել է խոսելու կարողությունը։ Մոտ 4 տարի է, մենք հիվանդանոցներում ենք։ Մեր հույսը չենք կորցնում, որ նա կկարողանա և՛ խոսել, և՛ ինքնուրույն շարժվել»։
Սերգեյին լիարժեք կյանք վերադարձնելու համար Կարապետյանների ընտանիքը չի կորցնում հույսն ու ոչինչ չի խնայում։ Դրա համար որոշել են առաջիկայում նրան կրկին տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live