Ереван, 13.Апрель.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


140 տարվա «ոդիսական». ինչո՞ւ իսպանացիները չեն շտապում ավարտել հայտնի տաճարի կառուցումը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սագրադա Ֆամիլիան զարմանալի գեղեցիկ եկեղեցի է Բարսելոնայում. այն Անտոնի Գաուդիի գլխավոր ստեղծագործությունն է: Սագրադա Ֆամիլիա տաճարի աշտարակները պարզորոշ երևում են հեռվից, դրանք վեր են հառնում քաղաքի բազմաթիվ տների վրա: Հայտնի ճարտարապետը տասնամյակներ է նվիրել տաճարի ֆանտաստիկ ինտերիերի և ճակատների ստեղծման համար, սակայն շինարարությունը դեռ ավարտված չէ: Դա, ըստ էության, աշխարհի ամենահայտնի երկարաժամկետ շինարարական նախագծերից է: Ներկայում աշխատանքների ավարտը նախատեսվում է 2026 թվականին։ Բայց իսպանացիները չեն շտապում, քանի որ կա լեգենդ, որ երբ ավարտվի տաճարի շինարարությունը, աշխարհի վերջը կգա։

Շենքի շինարարությունը սկսվել է 1882 թվականին։ Եկեղեցին շինհրապարակը գնել է քաղաքաբնակների բարեգործական նվիրատվություններով: Այդ ժամանակ տարածքը դեռ գտնվում էր Բարսելոնա քաղաքի սահմաններից դուրս։ Սկզբում նախագիծը մշակել և ղեկավարել է ճարտարապետ Ֆրանցիսկո դե Վիլարը, որը մտադիր էր կառուցել նեոգոթիկ ոճով տաճար։ Սակայն տասը տարի անց նա հրաժարվել է այդ գործից եկեղեցու ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով, որոնք հանդես էին գալիս որպես պատվիրատու։ Շինարարությունը դեռ նոր էր սկսվել, երբ տաճարի վրա աշխատելու հրավիրեցին Անտոնիո Գաուդիին, որն այդ ժամանակ արդեն համբավ էր ձեռք բերել՝ որպես արտասովոր և տաղանդավոր ճարտարապետ։ Սագրադա Ֆամիլիան դարձավ ճարտարապետի կյանքի գլխավոր գործը, և նա ավելի քան 40 տարի նվիրեց այդ տաճարին։ Գաուդին գոթականն ու նեոգոթականը համարում էր ոչ կենսունակ և հնացած շարժումներ, ուստի օգտագործեց միայն դրանց հիմնական բաղադրիչները։

Բացի այդ, ճարտարապետը ներմուծեց բարոկկոյի, արտ նովոյի և մավրիտանական ոճի տարրեր՝ դրանց բավականին մեծ քանակությամբ ավելացնելով իր սեփական մշակումները: Փայլուն ճարտարապետը բարեպաշտ մարդ էր, նա մտադիր էր կառույցում մարմնավորել ամբողջ Նոր կտակարանը: Հայտնի է, որ Գաուդին չէր սիրում նախօրոք մտածել յուրաքանչյուր մանրուքի մասին և շինարարության ընթացքում էր ստեղծում առանձին էսքիզները։ Գաղափարների անվերջ փոփոխությունը երբեմն հանգեցնում էր նրան, որ շինարարները ճարտարապետի խնդրանքով ստիպված էին լինում դադարեցնել աշխատանքները կամ նույնիսկ ապամոնտաժել ու վերափոխել շենքի որոշ հատվածներ։ Նա այնքան կրքոտ էր աշխատում, որ սկսեց ապրել հենց շինհրապարակում, որպեսզի կարողանա ազատ ստեղծագործել, ինչպես նաև վերահսկել աշխատանքը։

Երբեմն նա անձամբ դուրս էր գալիս փողոցներ ողորմություն հավաքելու, որպեսզի շարունակվի Սագրադա Ֆամիլիայի շինարարությունը։ Քաղաքաբնակները աճող տաճարը համեմատում էին մրջնանոցի, քարանձավների և անտառի հետ, բայց ճարտարապետի նպատակն էլ հենց դա էր: Գաուդին մտահղացել էր վիթխարի ճարտարապետական համալիր, բայց քաջ գիտակցում էր, որ իր կյանքի ընթացքում չի կարող այն ավարտին հասցնել: 1926 թվականին, արդեն մեծ տարիքում, Գաուդին մահացավ՝ ընկնելով տրամվայի անիվների տակ և գրեթե ոչ մի ցուցում կամ ավարտուն գծագիր չթողնելով։

Պահպանվել էին էսքիզներ, գծագրեր, մի քանի հատակագիծ։ Նախագծի ղեկավարումն անցավ նրա աշակերտ և գործընկեր Դոմենեկ Սուգրանեսին, սակայն նա ևս չհասցրեց ավարտին հասցնել շինարարությունը մինչև կյանքի վերջ։ 20-րդ և 21-րդ դարերում երեք նշանավոր ճարտարապետներ կարողացան աշխատել տաճարի վրա՝ Ֆրանչեսկ Կինտանան, Իսիդր ՊուչԲոադան և Բոնետ Գարին: Նրանք բոլորն օգտագործեցին Գաուդիի պահպանված մի քանի գծանկարները՝ միաժամանակ իրականացնելով իրենց պատկերացումները տաճարի մասին։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Что обсудили министры иностранных дел Армении и Турции? МИД: Грузия не планирует присоединяться к платформе «3+3» из-за России В Армении отец обнаружил повешенным тело своего 16-летнего сына Экспорт турецких товаров в Армению сократился Трамп продлил санкции против России Странам Евразии предложат разработанную в России систему по проверке фактовАзербайджан считает посягательство на суверенитет Армении «важной мерой укрепления доверия» Глава МИД Армении: У нас есть опасения относительно конституции Азербайджана Лавров: Евро-атлантическое сообщество готовится к новой войне Возле офиса железнодорожной компании в Афинах прогремел взрыв Маргарита Симоньян: Ничто нас так не объединяет как совместный просмотр и совместное чтениеВ Папуа-Новой Гвинее произошло сильное землетрясение Иран и США начали переговоры Трамп планирует за 90 дней заключить 90 торговых сделок АНО «Евразия» собрала больше 600 участников из стран постсоветского пространства на масштабном форуме в МосквеВот каково «лицо» страны-противника в России: «Паст»Логистические «войны»: какую позицию должна занять Армения? «Паст»Главарь азербайджанской ОПГ-диаспоры в Москве, судя по всему, оказался неонацистом Образовательная поездка в Дубай: Эксклюзивная инициатива Фонда «Музыка для будущего» для молодых музыкантов и преподавателейПосольство Ирана: Цель учений с Арменией – подготовка к отражению потенциальных угроз Космический зонд раскрыл тайну редкого изотопа на Солнце: Гелий-3 превысил норму в 200 000 раз Apple заказала чартерный рейс для перевозки 600 тонн iPhone из Индии в США Папа Римский принял в Ватикане короля Великобритании с супругой Странам Евразии предложат разработанную в России систему по проверке фактов КС Армении 6 дней обсуждает спорный закон о конфискации имущества незаконного происхождения Эмир Кустурица: Европы без Достоевского нет Филиал Юнибанка «№ 47» вновь открылсяКореец ударил мужчину ножом за то, что тот назвал его китайцем Главный советник Эрдогана недоволен Конституцией Армении За полтора года войны в секторе Газа Израиль уничтожил лишь 25% туннелей ХАМАСа Трамп на время снизил размер пошлин в отношении более 75 стран Азиатский банк развития представил прогноз инфляции в Армении Алиев назвал Россию оккупантом Лавров провел встречу с представителем Алиева ДТП в Армавирской области: есть пострадавший Лавров провел встречу с представителем Алиева ВС Армении и Ирана проведут совместные учения Крупная победа «Ноа» (видео) Обыкновенный вандализм – «Бабо», «Сако» и другие, «увековеченные» в Эребуни В результате взрыва мины в Гегаркунике пострадал солдат ВС Армении В Китае при пожаре в доме престарелых погибли 20 человек MyAmeria Star: Америабанк представляет банковскую карту и приложение для лиц от 6 до 18 лет Еще один бесплатный вход в бизнес-залы: IDBank Акция, организованная Мгером Аветисяном, была единственной позитивной акцией в Армении, направленной союзной стране, по крайней мере, за последние два десятилетияАрмения признана одной из самых безопасных стран с точки зрения уровня преступности Когда мы сможем назвать земную жизнь единственной во Вселенной? США введут против Китая пошлины в размере 104% Арман Андреасян - двукратный вице-чемпион Европы Культурное событие апреля — «Пробуждение природы» в «Евразии»Депутат: Если до осени Пашиняна не удастся отстранить, власти проведут выборы