Կիսում ենք ԵԱՀԿ առաքելությունների մտահոգությունները․ Միլլերը՝ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը կառույցի անունից գնահատական է տվել Ադրբեջանում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Հերթական ճեպազրույցի ժամանակ վերջինս նշել է, որ Պետքարտուղարությունը կիսում է ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների դիտորական առաքելությունների դիտարկումներն ու մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած խորհրդարանի ընտրության հետ։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին իրականացնել ԵԱՀԿ նախկին հանձնարարականները, ինչպես նաև նրանք, որոնք, ինչպես հասկանում ենք, առաջիկայում կընդունվեն, և ապահովել ժողովրդի հիմնարար ազատությունների կյանքի կոչումը՝ սահմանադրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան»,-ասել է Միլլերը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Դրանք առաջին անգամ անցկացվել են առանց ԵԽԽՎ-ի մասնակցության և երկրում մամուլի և իշխանության քննադատների աննախադեպ հետապնդումների ֆոնին։
Ընտրությունների արդյունքներով՝ Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» («Նոր Ադրբեջան») ներկայացուցիչները մեծամասնություն են ստացել 7-րդ գումարման խորհրդարանում: