ՌԴ Կուրսկի շրջան ներխուժելու գործողությունը հաջող է անցել, քանի որ ես հնարավորինս կրճատել էի դրա մասին իմացողների թիվը. Զելենսկի
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական ներխուժման գործողության նախապատրաստման մասին չգիտեին ոչ միայն Վաշինգտոնը, այլև Ուկրաինայի շատ պետական հաստատություններ, NBC News-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա համոզված է, որ գործողության հաջողության պատճառներից մեկն այն էր, որ ոչ ոք չգիտեր այդ մասին։
«Այո, մենք ոչ մեկին չենք տեղեկացրել: Սա անվստահության հարց չէ։ Մենք մեր պետության ներսում շատ կառույցների տեղյակ չենք պահել։ Տեսեք, սա պատերազմ է, և անընդհատ տեղեկատվության արտահոսք կա։ Եվ դա կարող է ոչ թե մարդուց լինել, այլ հաղորդակցման միջոցներով։ Երբեմն նույնիսկ փակ շտաբներում տեղի է ունենում տեղեկատվության արտահոսք, որովհետև կան շատ մարդիկ, շատ տեղեկություններ, ինչը նշանակում է, որ դրա արտահոսքի հավանականություն կա»,- ասել է նախագահը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան ԱՄՆ-ին տեղյակ էր պահել Կուրսկի գործողության մասին։
Նրա խոսքով՝ ինքը հնարավորինս կրճատել էր այն մարդկանց շրջանակը, որոնք գիտեին Կուրսկի մարզում նախապատրաստվող գործողության մասին։ Եվ հետևաբար, հավելել է Ուկրաինայի նախագահը, շատ անսպասելի էր։
«Կարծում եմ, որ դա պատճառներից մեկն է, որ գործողությունը հաջող է անցել»,- եզրափակել է Զելենսկին։