Ереван, 19.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


11 դասախոս դիմել է դատարան՝ ընդդեմ բուհի

ОБЩЕСТВО

Դեռ հունվարին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ բուհի հոգաբարձուների խորհուրդն իրեն անհիմն կերպով ազատել է աշխատանքից, ռեկտորի ԺՊ է նշանակվել բուհի նախկին դեկաններից մեկը` Տիգրան Սիմոնյանը, ում ամիսներ առաջ նկատողությամբ ազատել էին դեկանի պաշտոնից: 2023-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը նիստ էր արել եւ իր որոշմամբ ռեկտոր Դավիթ Խիթարյանին անսպասելիորեն ազատել աշխատանքից: Ընդ որում` դա նրան ազատելու երկրորդ դեպքն էր: Նախորդը 2023-ի սեպտեմբերին էր եղել․ դադարեցրել էին նրա լիազորությունները՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի պատճառով, սակայն որոշ ժամանակ անց դատարանը վերականգնել էր ռեկտորի լիազորությունները: 


Խիթարյանը այս անգամ էլ էր հայտարարել, որ դիմելու է դատարան, եւ իր ազատման պատճառը համարում էր այն, որ ինքը «պայքարում էր կոռուպցիայի դեմ»: Մեր հրապարակումից հետո բուհի հոգաբարձուների խորհուրդը հաղորդագրություն տարածեց` նշելով, որ ռեկտորի հետ աշխատանքային պայմանագրի լուծման համար հիմք են հանդիսացել աշխատանքային պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի հանձնարարականը պատշաճ չկատարելը եւ խորհրդին անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը, ինչի համար Խիթարյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։ Մյուս պատճառն էլ այն է, որ Դավիթ Խիթարյանի կողմից ֆիզկուլտինստիտուտի անշարժ եւ շարժական գույքի տնօրինումն օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով է իրականացվել, ինչի պատճառով նախկին ռեկտորի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն։ 

Այսպիսով` նա ստացել է նկատողություն եւ խիստ նկատողություն եւ այդ հիմքով հեռացվել աշխատանքից: Սակայն մեզ հետ զրույցում բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը բոլորովին այլ պատճառ էր նշել` որ բուհում վատ մթնոլորտ է տիրում, եւ դա Խիթարյանի մեղքն է: Նաեւ ասել էր, որ Խիթարյանը չի տնտեսել բուհի գումարները` վարկով ծառայողական մեքենա է գնել: 

Մենք Դավիթ Խիթարյանից մեկնաբանություն խնդրեցինք, թե ինչ ընթացքում է այժմ գործը, ինչ է կատարվում բուհում: Խիթարյանը նշեց, որ 2 վարույթ է հարուցվել` իր կողմից բուհի դեմ, իսկ ընդհանուր առմամբ ավելի քան 11 դասախոս դատական հայց է ներկայացրել Ֆիզիկակական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի դեմ, դասախոսները պնդում են, որ բուհից հեռացվել են անհիմն. «Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է, գործը առաջին ատյանում է, հաջորդ նիստը այս ամսվա սեպտեմբերի 16-ին է: Ինստիտուտի վրա այս պահի դրությամբ կա 11 դատական գործ: Ինձանից հետո լիքը մարդկանց են ապօրինաբար ազատել աշխատանքից, մեծ մասը որոշել է դատարանում իր իրավունքները պաշտպանել: Մեկ-երկուսն արդեն իսկ առաջին ատյանում հաղթել են, մյուսներն էլ, կարծում եմ, տարվա վերջ պարզ կլինի», - ասաց նախկին ռեկտորը: 

Իսկ ովքե՞ր են այդ 11 աշխատակիցները. «Օրինակ` ուսումնագիտական գծով պրոռեկտորը երեք հայց է ներկայացրել, այդ թվում՝ մեկը զրպարտության հոդվածով` ռեկտորի ԺՊ-ի հետ կապված: Մի դասախոսի էլ  գրեթե ժամեր չեն տալիս` այն պատճառով, որ հոգաբարձուների խորհրդում հօգուտ ինձ է քվեարկել, նա էլ է դատական հայց ներկայացրել, այժմ գործը Վերաքննիչ դատարանում է: Որակի բաժնի ղեկավարը, բակալավրիատի ղեկավարը, էլի մի քանիսը դատական հայցեր են ներկայացրել: Երկու հայց էլ ես եմ ներկայացրել: Ստեփանյան Լուսինեն նույնպես երեք հայց է ներկայացրել: Հիմնական պատկերն այսպիսին է»-, նշեց նա: 

Դատական գործերի ընթացքի մասով էլ նախկին ռեկտորն ասում է. «Թեպետ ես խնդիր չեմ տեսնում, բայց նման վեճերը սովորաբար լուծվում են երեք ամսում, բայց իններորդ ամիսն է` գործը ընթացքի մեջ է, կարծես, դա էլ համակարգի ծանրաբեռնվածության հետ է կապված»: Ինչո՞ւ բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվում և վերջապես ուսանողների թվի առումով ի՞նչ վիճակում է Ֆիզկուլտինստիտուտը. «Ռեկտորի մրցույթի մասով ոչինչ չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, ինչ վերաբերում է ուսանողներին, ապա ասեմ, որ դիմորդների քանակը նվազել է, դարձել վերջին հինգ տարվա ընթացքում ամենաքիչը, բայց թե կոնկրետ այդ քչից էլ քանիսն են ընդունվել, դա հստակ չեմ կարող ասել», - եզրափակեց մեր զրուցակիցը:
 

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank