ԱՄՆ-ը կազմել է Գազայի հատվածում պատանդների հետ փոխանակվելիք բանտարկյալների ցանկը. NBC
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ տունը պատրաստել է ԱՄՆ-ում այն բանտարկյալների ցանկը, որոնց ազատ արձակումը կարող է հետաքրքրել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը` Գազայի հատվածում պահվող ամերիկացի պատանդների հետ փոխանակման նպատակով։ Դրա մասին հայտնել է NBC News-ը՝ վկայակոչելով այս հարցի շուրջ բանավեճերին քաջածանոթ մարդկանց։
Նրանց տվյալներով՝ ամերիկացի պատանդների հարազատներն ԱՄՆ վարչակազմին կոչ են արել լրջորեն դիտարկել ահաբեկչական կազմակերպության հետ միակողմանի գործարք կնքելու մասին՝ իրենց մերձավորների ազատ արձակումն ապահովելու համար։
Ընդսմին առանց Իսրայելի մասնակցության պատանդների և բանտարկյալների փոխանակման նման տարբերակը ներկայում քննարկվում է Սպիտակ տանը, որտեղ, ըստ հեռուստաալիքի՝ առաջվա նման դա քիչ հավանական է համարվում։
Վարչակազմի պաշտոնյաները պատանդների հարազատներին հավաստիացրել են, որ նրանք կքննարկեն «բոլոր տարբերակները», սակայն ՀԱՄԱՍ-ի հետ գործարքը՝ Իսրայելի ներառմամբ, դեռևս լավագույն մոտեցումն է, ասված է զեկույցում:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live