Վրաստանում կառուցելու են առաջին արդյունաբերական արևային էլեկտրակայանը
ЭКОНОМИКАՎրաստանում կառուցվում է առաջին արդյունաբերական արևային էլեկտրակայանը։ Ծրագիրն իրականացնում է «Green Energy» ընկերությունը։
Ընկերության հիմնադիր Դավիթ Շվանգիրաձեի խոսքով, արևային էլեկտրակայանի արտադրանքն արդեն Վրաստանում է։ Արևային մարտկոցների դրվածքային հզորությունը կլինի 2,3 ՄգՎտ։ Սա կլինի առաջին արդյունաբերական նախագիծը Վրաստանում և էլեկտրաէներգիան կվաճառվի ազատ շուկայում։
Ըստ նրա՝ արևային էլեկտրակայանի նախագծում իրականացվելիք ներդրումն առանց ԱԱՀ-ի կազմում է 850 հազար դոլար։ Շվանգիրաձեն հավելում է նաև, որ էլեկտրաէներգիայի սպառումը ծավալուն է լինելու, հետևաբար, արդյունաբերական արևային էլեկտրակայանը կարող է հետագայում ընդլայնվել։
Նախագիծը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա հոկտեմբերի վերջին։ Մասնավորապես, ինչպես նշում է ընկերության հիմնադիրը՝ ընկերությունը կփորձի էլեկտրակայանի աշխատանքը սկսել մինչև ընտրությունները։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Յանա Սահակյան