ՔՊ-ում մտահոգ են արտաքին զարգացումներից
АНАЛИТИКАԵրեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ ՔՊ տարածած աղքատիկ հաղորդագրության, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ԱԳ նախարարության գործունեության մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, թե՛ Փաշինյանը, թե՛ նիստի մյուս մասնակիցները մտահոգ են եղել, Արարատ Միրզոյանն էլ նրանց լավատեսության հիմքեր չի տվել։ Մասնավորապես, նշել են, որ Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է, Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում, Ռուսաստանն ակտիվացնում է իր ճնշումները, իսկ Արևմուտքն առանձնապես շահագրգռված չէ պաշտպանելու Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին։ Նույնիսկ կարծիք է հնչել, որ Արևմուտքը կարող է այլ խաղացողների վրա խաղադրույք անի՝ դուրս գրելով Փաշինյանին։
Որ Փաշինյանը վաղուց արդեն մարած խաղաքարտ է թե՛ ռուսների, թե՛ Արևմուտքի համար, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Նրան մինչ օրս պահել են ուժային կենտրոնները՝ իրենց ցանկալին ստանալու համար, բայց այժմ կարծում են, որ Փաշինյանից քամել են առավելագույնը, և կարելի է նրան դուրս շպրտել։
Անուշ Դավթյան