«Նույնիսկ օրիգինալ ֆիլմում դերասանուհին այդքան չի համապատասխանում այդ դերին, որքան Անահիտ Ղուկասյանը». «Տատաստրոֆա»-ն՝ կադրից դուրս
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արմենիա TV-ում նման փորձ արդեն ունեցել ենք, որևէ հայտնի գործ ենք վերցրել ու ադապտացրել հայկական իրականության հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով «Տատաստրոֆա» սիթքոմի մասին, նշել է սցենարիստ և պրոդյուսեր Սարգիս Կալպակյանն, ով Վահան Մովսիսյանի հետ իրականացնում է ստեղծագործական, տեխնիկական և կորդինացիոն հատվածը:
«Սև գործը նա է անում, որը չի երևում, իսկ ես գեղարվեստական հատվածն եմ իրականացնում»,- նշում է նա ու հավելում, որ թիմն այնքան լավն է, որ կարողանում է իրեն թույլ տալ անգամ չգալ նկարահանման հրապարակ:
«Երիտասարդ ընտանիքն առանձնացել է ծնողներից, այնպես է ստացվել, որ գերի են ընկել մի տատիկի, որն առաջին հայացքից աշխարհի ամենաբարի ու անշառ տատիկն է: Նրա հետ համակեցությամբ վերցնում են վարձով բնակարան, մեծ կանխավճար են տալիս և ընկնում փոսը»,- պատմեց սցենարիստը:
Իսկ, թե ինչու տատիկի դերի համար ընտրվեց հենց Անահիտ Ղուկասյանը, նրա խոսքով՝ նույնիսկ օրիգինալ ֆիլմում դերասանուհին այդքան չի համապատասխանում այդ դերին, որքան ինքը:
«Շատ ճիշտ ու տեղին ընտրություն է»,- վստահ է սցենարի հեղինակը:
Ֆիլմի ռեժիսոր Արման Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ փորձում են որակյալ ու տարբերվող աշխատանք մատուցել, որ նույնիսկ ամենաէպիզոդիկ դերում լինի մասնագիտության տեր մարդ: Մեր զարդը Անահիտ Ղուկասյանն է, մասնակցում են Վանոյան Լիաննան ու Վաչե Երիցյանը, ինչպես նաև 32 ատամից հայտնի Արմանի ու Տիգրանի մասնակցությամբ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Ֆիլմը հումորային իրավիճակներով համեմված այնպես ենք անելու, որ և՛ փոքր, և՛ մեծ տարիքի հեռուստադիտողին հետաքրքիր ու զվարճալի լինի: Նախագծի կայացման համար մեզ շատ օգնեց նաև Դավիթ Բաբախանյանն, ով գծերի վրա դրեց նախագիծը, փորձում ենք նույն ոգով շարունակել»,- ամփոփեց ռեժիսորը:
Նշենք, որ «Տատաստրոֆա»-ն եթերում է օգոստոսի 2-ից, ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Լիանա Վանոյանը, Վաչե Երիցյանն ու Անահիտ Ղուկասյանը: