Կոսովոն հայտնել է Սերբիայի հետ երկու սահմանակետի փակման մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շաբաթ օրը Կոսովոն հայտնել է Սերբիայի հետ երկու սահմանակետի փակման մասին այն բանից հետո, երբ սերբական հողում ցուցարարները մասամբ փակել են ճանապարհները եւ Կոսովոյի փաստաթղթեր ունեցող ուղեւորներին չեն թողել անցնել՝ ի նշան բողոքի Կոսովոյի հյուսիսում վերջին լարվածության դեմ, տեղեկացրել է Reuters-ը։
Ցուցարարների ոչ մեծ խումբը հավաքվել է Սերբիայից մի քանի կիլոմետր հեռու, երեք անցակետերի մոտ եւ ստուգել, թե արդյոք վարորդներն ունեն համապատասխան փաստաթղթեր, որոնք տվել է Կոսովոն։
«Ծայրահեղական խմբերը դիմակներով ընտրողաբար եւ ֆաշիստական մոտեցմամբ կանգնեցնում են քաղաքացիներին, որոնք Սերբիան օգտագործում են որպես տարանցում»,- հայտնել է Կոսովոյի ներքին գործերի նախարար Քշելալ Սվեկլան Ֆեյսբուքի իր էջում՝ հայտարարելով Մերդարում եւ Բերնյակում անցումները փակելու մասին։
Չորս այլ անցակետեր Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ բաց են մնում։
Այս շրջանում ապրում է մոտ 50 000 սերբ, որոնք, ինչպես եւ Սերբիան, չեն ընդունում Կոսովոյի անկախությունը։ Նրանք իրենց մայրաքաղաքն են համարում Բելգրադը։
Վերջին երկու տարում Կոսովոյի հյուսիսային մասում նկատվել է ամենաուժեղ էթնիկական լարվածությունն այն ժամանակվանից, երբ ալբանական գերակշռող բնակչություն ունեցող երկիրը 2008թ. հռչակեց իր անկախությունը։
Թեեւ Կոսովոն ճանաչել են ավելի քան 100 երկրներ, Սերբիան այն համարում է սերբական տարածքի մաս։ Նա մեղադրում է Կոսովոյի կենտրոնական կառավարությանը էթնիկ սերբերի իրավունքների ոտնահարման մեջ եւ մերժում է պառակտում սերմանելու մեղադրանքներն իր հարեւանի սահմանների մոտ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live