Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը շարունակում է մեծ թափով նվազել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տարի հունվար-հուլիսին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 61 184-ով կամ 6.1 տոկոսով։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ, այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստան է եկել 946 162 զբոսաշրջիկ, նախորդ տարվա 1 004 346-ի փոխարեն։
9 տոկոսով նվազել է այն զբոսաշրջիկների թիվը, որոնք նախընտրում են մնալ հյուրանոցներում։
Սրան հակառակ 9.4 տոկոսով ավելացել է Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնողների թիվը։ Հունվար-հուլիս ամիսներին որպես զբոսաշրջիկ տարբեր երկրներ մեկնել է 705 105 մարդ նախորդ տարվա 644 646-ի համեմատ։ Ուշագրավ է, որ մեկնողների գերակշիռ մասն իր ուղևորությունը կազմակերպում է ինքնուրույն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live