82 տարեկանում մահացել է հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
82 տարեկանում մահացել է КВН-ի նախկին հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը։ Այս մասին հաղորդվում է հաղորդման տելեգրամյան ալիքում։
KVN-ն չի նշել հաղորդավարի մահվան պատճառը։
«Նա եղել և կմնա հավերժ լեգենդ КВН շարժման բոլոր մասնակիցների և միլիոնավոր հեռուստադիտողների համար: 1964 թվականից նա վարում էր КВН հաղորդումը՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։
Ապրիլին հաղորդվել էր, որ Մասլյակովը բուժում է անցնում թոքերի չվիրահատվող ուռուցքի պատճառով։ Նշվում է, որ հեռուստահաղորդավարի առողջական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա 2022 թվականին տառապել է կորոնավիրուսով։
1994 թվականին Մասլյակովին շնորհվել է «Ռուսաստանի վաստակավոր արտիստ» կոչում։ 2002 թվականին հեռուստահաղորդավարին շնորհվել է TEFI մրցանակ՝ ռուսական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար։ Բացի այդ, նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ կրող է։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live