«Այդ վիճակով չէի ուզում տուն մտնել, անգամ կնոջս մոտ չէի բարձրաձայնում». Արմուշը՝ սթրեսային իրավիճակում հայտնվելու և բուժման մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայրենիքն ամենակարևորն է, բայց մարդ ունի իր աշխարհայացքը և պետք է ապրի այնտեղ, որտեղ իրեն դուր է գալիս՝ չմոռանալով իր հայրենքիը: Եթե դու հայրենիքից դուրս կայանում ես, դառնում ես քեզանից ինչ-որ մի բան ներկայացնող, այն բնագավառում, որտեղ կայացել ես, կարող ես նպաստել ի օգուտ քո հայրենիքի: Իմ երեխաները փոքր են եղել, ես այդ երազանքով տարել եմ դուրս, որ մեծ նվաճումներ ունենան, ծառայեցնեն պետությանը: Ես իմ հայրենիքին օգուտ եմ տվել ժպիտ պարգևելով, իմ առաքելությունն իմ իմ ընկերների հետ միասին դա է եղել»,- «24 TV»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է հումորիստ, դերասան Արմուշը:
Ավելի վաղ, Արմուշը Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով հայրենիք վերադառնալու մասին, նշել էր, որ Հայաստան վերադառնալու թեման երբեք չի փակվում: «Ուղղակի հարցը նրանում է, թե երբ կվերադառնամ: Այնտեղ երեխաներիս ուսման հետ կապված պլաններ ունեմ, տղաս՝ Դանիելը արդեն 16 տարեկան է, ժամանակն է զբաղվել ուսումով: Ուզում եմ, որ Միացյալ նահանգներում ուսում ստանան: Տղայիս հետ պայմանավորվել ենք, որ լավ մասնագետ դառնա իր բնագավառում և գա այդ գիտելիքները իր երկրի համար օգտագործի»,- նշել էր դերասանը:
Դերասանը նաև նշել է, որ իր կյանքում եղել է մի շրջան, որ թմրամիջոց է օգտագործել, դա այն շրջանն էր, որ աշխատանքը չէր բավարարում կենցաղն ապահովելու համար:
«Ես պատասխանատու էի 4 հոգու համար: Դա ինձ գցեց սթրեսի մեջ, դեպրեսոին վիճակ էր ինձ մոտ, մեղադրում էի ինձ՝ ինչու չի ստացվում, ես սխալ էի, որ եկա այստեղ, բայց ես պատճառ ունեի, քանի որ հայրիկս լավ չէր: Մտածում էի, որ Աստված է ինձ տվել այս դժվարությունները, որ հաղթահարեմ, գնալով պարփակվեցի, անգամ կնոջ մոտ չէի բարձրաձայնում, այդ վիճակով չէի ուզում տուն մտնել, որովհետև երեխաներն անգամ, եթե ինչ-որ լավ բան ուզեին, ես կարող է կոպտեի: Բայց Աստված ինձ տարավ մի շատ լավ բժշկի մոտ: Նա ասաց՝ դու գերհոգնած ես, ուղեղդ չի հանգստացել: Ես մի շաբաթ նրա մոտ մնացի, ամեն ինչ վերականգնվեց»,- «24 TV»-ի եթերում պատմել է դերասանը: