Այրվող դրոշ 3-րդ դասարանի դասագրքին, տեխնիկական վրիպա՞կ, թե՞ դիտավորություն․ խորհրդանիշներն ապականվում են (լուսանկար)
ИНТЕРВЬЮՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դպրոցահասակ ծնողների համար հերթական սկանդալն այս անգամ մայրենիի 3-րդ դասարանի դասագիրքն է, որի դարձերեսին պատկերված ՀՀ դրոշը կրակի մեջ է։
Այս մասին առաջինը բարձրաձայնել է Անի Ազատյանը։ Սոցիալական ցանցում հղում կատարելով Նիկոլ Փաշինյանին ու ԿԳՄՍ նախարարությանը՝ գրել է․ «Եթե գիրքը տպագրված լիներ մեր թշնամի երկրում, միգուցե կհասկանայինք։ Ի՞նչ է նշանակում դասագրքի կազմին պատկերված հայկական դրոշի այրվելը։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել։ Ունե՞ք արդյոք որեւէ մեկնաբանություն»։
MediaHub-ի հետ զրույցում Անին ասաց, որ պարզաբանման համար հեշտ տարբերակ են մտածել։
«Պատասխանատուները մեկը մյուսի վրա է բարդում՝ թե «տպագրական վրիպակ է»։ Ես պարզապես ուզում եմ իմ երեխաներն ապրեն ու կրթվեն հզոր հայրենիքում, որտեղ աչքի լույսի պես են պահում ու պահպանում պետական խորհրդանիշները։ Ես հասկանում եմ, որ ապսուրդ երկրում ենք ապրում, բայց կան որոշակի չափորոշիչներ, որ պետք է պահպանվեն։ Վատ բանն այդ տարիքի երեխաների մոտ ընդօրինակվում է, արժեհամակարգի խնդիր կա, պետական խորհրդանիշներին պետք է վերաբերվեն ամենայն սրբությամբ»,- նշեց Անի Ազատյանը։
Նախորդ երկուշաբթի գիրքը ստանալուց հետո Անին տանն ուսումնասիրել ու զարմացել է կրակի մեջ այրվող եռագույնի պատկերից։ Որպես մտահոգ ծնող նա «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում գտել է հեղինակին, նրան հարցեր ուղղել, որը, սակայն, չի բավարարել իրեն։
«Վաչագան Սարգսյանը 2 լուսանկար էր տեղադրել, որից առաջինն իր առաջարկած տարբերական է, առանց դրոշի, իսկ 2-րդ տարբերակում դրոշն այրվում է։ Հարց եմ ուղղել Վաչագան Սարգսյանին, որտեղ նա մեղադրել է տպարանին, որ վերջիններս խեղաթյուրել են իրենց առաջարկած տարբերակը։ Հրատարակչությունն էլ իր հերթին է մեկնաբանել է թե՝ «դա տեխնիկական վրիպակ է», որը նույնպես չի բավարարում մեզ։ Անընդունելի է։ Կարելի էր գրքի շապիկը փոխել, հետո տրամադրեին դպրոցականներին։ Ես հասկանում եմ դա մեծ ծախսերի հետ է կապված, բայց անիմաստ ծախսերը կարելի է կրճատել, միայն թե այրվող դրոշը չհայտնվեր գրքի դարձերեսին»,- նշեց մեր զրուցակիցը։
Արդեն մեկ շաբաթ է այս հարցը քննարկվում է սոցիալական մեդիայում, սակայն, որևէ լուծում դեռ չեն գտել։