Արցախը լուծարված չէ. Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին
БЛОГՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի Հանրապետությունը լուծարված չէ: Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հակադարձում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Արցախի Հանրապետությունը, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, օկուպացվել է թշնամի ադրբեջանի կողմից…»,- գրել է Մ.Հակոբյանը Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր Ալեն Սիմոնյանը Ազգայն ժողովում հայտարարել է. «Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է իրենց պաշտոնյաների որոշմամ։ Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյոթյուն չունի, նման կարգավիճակ Հայաստանում այլևս որևէ մեկը չունի, և չգիտեմ, թե ում հետ պետք է հարցերը քննարկեմ հավանական նիստի պարագայում։ Որպես իրավաբան՝ նույնպես համարում եմ, որ այլևս այդ ֆորմատը գոյություն չունի»։