Ереван, 26.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ոտքով Կարմիր գյուղից ճամփա ընկա, երբ հասա մեքենային, տեսա՝ մի դիակ կա գցած գետնին․ Էդիկ պապի գերության օրերը

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Առավոտյան դուրս եկա տնից ու գնացի դեպի հարևանների տները, բոլորի դռները փակ էին, ոչ ոք չկար գյուղում։ Զարմացած շուրջս էի նայում, ինքս ինձ հարցնելով թե՝ որտե՞ղ կարող են լինել։ Բանից պարզվում է գյուղը գիշերը տարհանվել է, ով ինչպես կարողացել՝ փրկվել է։ Շատերը ոտքով են գնացել անտառներով, մի մասը մեքենաներով առանց որևէ բան վերցնելու»,- MediaHub-ին իր կյանքի ամենադաժան պատմությունն է ներկայացնում 3 օր ադրբեջանական զորքով շրջապատված, հրաշքով փրկված 85-ամյա Էդիկ Աղաջանյանը։ Ասկերանի վերին ենթաշրջանի Խաչմաչ, Կարմիր, Ներքին Սզնեք, Սարուշեն բնակավայրերի բնակիչներն իրենց տները լքել են այն ժամանակ, երբ Ադրբեջանը անդադար հրետակոծության տակ է պահել հայկական գյուղերը, մյուս կողմից՝ զորքը մոտենում էր բնակելի հատվածին։ Հայկական զինուժն ու կամավորները կռվել են այնքան ժամանակ, մինչև խաղաղ բնակիչները զանգվածաբար դուրս են եկել գյուղերից։ Էդիկ պապը հաջորդ օրն է իմացել, որ գյուղում այլևս հայ չկար։  

«Ես հերթով շրջում էի տուն առ տուն, որ գտնեմ իմ համագյուղացիներից որևէ մեկին։ Մարդ չկար։ Մտա այգի, հավաքեցի վարունգի և լոլիկի բերքը, որ անհրաժեշտության դեպքում ես էլ դուրս գամ, չիմանալով թե ինչ է կատարվում իմ գյուղից այն կողմ»,- պատմում է նա։ 

Էդիկ պապի ընտանիքն ապրում է Ստեփանակերտում։ Ժամանակ առ ժամանակ ինքը գալիս էր գյուղ, մնում իր կառուցած տանը, զբաղվում իր այգու մշակությամբ։ Այդպես վայելում էր վաստակած ծերությունը։ Սեպտեմբերի 20-ի կեսօրին Էդիկ պապը նկատել է, որ հրետակոծությունը դադարել է, սակայն, համագյուղացիներից որևէ մեկը հետ չի եկել։

«Այդ օրը մնացի գյուղում։ Ոչ լույս կար, ոչ հեռախոսի կապ։ Հաջորդ օրն առավոտյան վեր կացա, հավաքեցի քաղաք տանելու ապրանքը դուրս եկա գյուղ։ Էն ինչ որ տեսա անհավատալի էր, ամբողջ գյուղը հրետակոծված, տների մի մասը փլված, մեքենաները շարքից դուրս եկած։ Մի քանի րոպե կանգ առա, նորից ճամփա ընկա։ Հեռվում մի կարմիր «Ֆորդ» նկատեցի, մտածեցի մեր համագյուղացիներն են, այդ ուղղությամբ գնացի, մինչև հասա իրենց՝ մեքենան տեղում չէր։ Նորից հետ եկա գյուղ։ Երբ հասա աղբյուրի մոտ, այդ կարմիր մեքենան եկավ ու կանգնեց, սկզբից ուրախացա, մտածեցի մերոնք են, բայց զինված ադրբեջանցի զինվորականներ էին»,- հիշում է 85-ամյա տղամարդը։ 

Վերջիններս իջել են մեքենայից ու սկսել ադրբեջաներենով հաղորդակցվել Էդիկ պապի հետ, սպառնալիքներ հնչեցրել ու զենքի փողով հրել դեպի մեքենան, տարել գյուղից մոտ 1,5 կմ հեռավորության վրա իջեցրել, ձեռքից վերցրել հեռախոսը, ապա  հարցաքննել։

«Իրար հերթ չտալով հարցնում էին թե՝ «Ղարաբաղն ու՞մ հողն ա», ու իրենցից մեկը նկարում էր, այստեղ զգուշացա, որ ինչ նկարահանվում է, կհրապարակեն։ Հետո երբ հարցրեցին իմ ընտանիքից, ասացի, որ հարազատներս Ստեփանակերտում են, ուղղակի հեռախոսակապ չկա։ Եթե չլիներ իրենց հրամանատարը, գուցե ինձ կծեծեին, և կամ կսպանեին, որովհետև բոլորը բղավում էին թե՝ «Ստեփանակերտ չի, Խանքենդի է»։ Հարցրել են, թե ինչո՞վ եմ զբաղվել ամբողջ կյանքում, ես նրանց ադրբեջաներենով պատասխանեցի, որ երիտասարդ տարիներիս զբաղվել եմ բռնցքամարտով։ Անգամ աղդամցի բռնցքամարտիկի հետ եմ մենամարտել։ Ճանաչեցին իրենց մարզիկին։ Ինձ բաց թողեցին այդտեղից։ Երբ ճանապարհ ընկա, մտածում էի թե հետևիցս կկրակեին։ Կրակում էին, բայց հիմնականում օդ՝ որպեսզի վախեցնեն ինձ»։ 

Էդիկ Աղաջանյանը ոտքով հետ է վերադարձել Կարմիր գյուղի իր տուն։ Շփոթմունքից չգիտեր՝ ինչ հնար գտներ, որպեսզի հասներ Ստեփանակերտ։ 

«Ո՛չ ուտել էր լինում, ո՛չ քնել։ Տանն էի, երբ սկսեցին ավտոմատ կրակահերթով կրակել շուրջս։ Վախից մնացել եմ տան նկուղային հարկում՝ մինչև կավարտվեր կրակը։ Հետո իմացա հավերին են կրակում, որ ուտեն։ Հասկանալով, որ մնալը փրկություն չէ, ասացի՝ «ինչ լինում է, թող լինի», բռնեցի Ստեփանակերտ տանող ճանապարհը։ Հիմնականում անտառով էի քայլում, որ հանկարծ չնկատեն, չկրակեն։ Նորից ինձ նկատեցին, մոտեցան, ստուգեցին գրպաններս, հանկարծ զենք կամ դանակ վերցրած չլինեմ։ Բայց հրամանատարը հեռվից նկատելով, որ ինձ 2-րդ անգամ են բռնել, զանգել ու ասել է, որ բաց թողեն։ Անտառներում ինձանից ոչ հեռու կրակի ձայները չէին դադարում։ Բայց Քռասնի գյուղի մոտ դա անտանելի էր, շատ մոտ էր, ու տպավորություն էր, որ հենց ինձ են նկատել։ Մոտ կես ժամ մնացել եմ գետնին պառկած, մինչև այդ ձայները կտրվեցին»։

Ըստ Էդիկ պապի՝ Քռասնիի տներից մեկի պատշգամբից էին կրակում։ Նա տեսել է թե ինչպես են ադրբեջանցիները դիրքավորվել պատշգամբում ու կրակում էին ցանկացած շարժի ուղղությամբ։

«Անտառով քայլելն անհնար էր դարձել, դրա համար որոշեցի դուրս գալ մայրուղի, «մեծ մարդ եմ, կյանքս ապրել եմ, ինչ լինելու է թող լինի»։ Այդտեղից մի քանի հարյուր մետր իջնելուց հետո նկատեցի հեռվում մի սև ջիպ, ուզում էի նորից մտնել անտառ, բայց մտածում էի հետևիցս կկրակեն։ Երբ հասա մեքենային տեսա, որ հայկական համարանիշներ են, հետևի կողմում մի դիակ կար ընկած, մեքենայից քարշ տված, գցած գետնին, իսկ վարորդի ուղղությամբ դիմապակու վրա կրակի հետք կար։ Ոչինչ անել չէի կարող։ Առաջ եկա դեպի Աջափնյակ»,- այդ դժվար օրերին իր հետ կատարված իրադարձություններն է վերհիշում Էդիկ Աղաջանյանը։ 

Նա նկատել է, որ ճանապարհի կողքին զինվորականներ են կանգնած։ Նորից մտածել է, իր ձևակերպմամբ՝ «իմ վերջը եկել է»։ Երբ մոտեցել է տղաներին, իմացել, որ հայ են, ասում է՝ «ուրախությանս չափ չկար, մանավանդ, որ իրենցից իմացա՝ մերոնք ինձ են փնտրում»։

«Հարցրեցին «Կարո՞ղա Վրեժի պապիկն ես, այդտեղ չդիմացա, սկսեցի լաց լինել։ «Բլոկնոտի» մեջ փնտրվողների անուններն էին, նաև իմ անուն ազգանունը գտա։ Ինձ դրել են մեքենայի մեջ բերել մինչև Ստեփանակերտ։ Մեծ ընտանիքս՝ զավակներով ու թոռներով, սպասում էին ինձ»։

Այդ ընթացքում Էդիկ պապի հարազատները դիմել են Արցախում Կարմիր խաչի առաքելությանն ու խաղաղապահ զորակազմին։ Վերջիններս մինչև կարձագանքեն, պապն արդեն ոտքով, փորձություններ հաղթահարելով հասել էր հարազատներին։  

Այն ինչ կատարվել է իր հետ սեպտեմբերի 19-ից հետո, դրանից փրկվելն իսկական հրաշք էր։ Սակայն, արցախցի տղամարդը ողջ է մնացել իր հնարամտության շնորհիվ։ Էդիկ Աղաջանյանը Հայաստան տեղափոխվելուց հետո լավատեսությունն ու հավատը չի կորցնում, որ նորից մի օր Կարմիր գյուղի իր տուն է վերադառնալու։

Հունան Թադևոսյան

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

 

Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»Как учесть голос диаспоры на выборах? Америабанк и АБР заключили договор на сумму 100 миллионов долларов США для расширения финансирования микро-, малых и средних предприятий и «зеленых» инвестиций в Армении ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу Армения может стать ключевым транзитным узлом между Россией, Ираном и Азией Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»