Ժողովրդավարության գործիքը չի աշխատում. ընտրություններն անիմաստ են. Թ. Թովմասյան
БЛОГԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված Երևանի ավագանու 3 անդամներ (Գրիգոր Երիցյան, Անույշ Խուդավերդյան, Անուշ Գինոսյան) զրկվեցին քաղաքացու քվեի արդյունքում իրենց փոխանցված մանդատներից:
Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանին էլ դատարանը քիչ առաջ կալանավորեց:
Սա անթույլատրելի է, սա հակաժողովրդավար է, սա մարդու ազատ կամարտահայտության դեմ քայլ է, սա ոչնչացնում է ընտրվի ինստիտուտների գոյության իմաստն ու անկախությունը… սա ուղղակի անթույլատրելի է:
Ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած երկրում մանդատից զրկվում են իշխանության նախաձեռնությամբ, իշխանության ձեռքով և իշխանության համար անգամ փոքրիկ վտանգ ներկայացնողները:
Սա նշանակում է, որ ժողովրդավարության ամենահիմնական գործիքը՝ ընտրությունները, անիմաստ են մեր երկրում. միևնույն է ընտրության արդյունքների հետ անհաշտ իշխանությունը գործընթացները իր ցանկալի հունով է տանում, ռեպրեսիաներով ապահովում իր համար ցանկալի արդյունքներ, քաղաքացիների փոխարեն որոշելով, թե ով պետք է ավագանի կամ համայնքի ղեկավար լինի, ով՝ ոչ»: