Կանադական զենքերը Գազայի հատված չեն հասնի. ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին կարգադրել է վերանայել կանադական զենք մատակարարողների և Իսրայելի միջև բոլոր պայմանագրերը, գրում է Bild-ը:
«Այս ամառ կասեցրել եմ կանադական ընկերությունների արտահանման շուրջ 30 գործող արտոնագրեր», - ասել է նա:
Ժոլին պարզաբանել է, որ այս բոլոր արտոնագրերը տրվել են մինչ Կանադայի կողմից այս տարվա հունվարին Իսրայել զենքի արտահանման արգելքի սահմանումը։ Այն ժամանակ կառավարությունը դա բացատրել էր նրանով, որ կանադական զենքերը կարող են օգտագործվել Գազայի հատվածի պատերազմում։
«Մեր քաղաքականությունը պարզ է. մենք երաշխավորելու ենք, որ Գազայի հատված կանադական արտադրության ոչ մի զենք կամ զենքի մասեր չուղարկվեն, և վե՛րջ»,- հավելել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։